Բաժիններ՝

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին սկսում է տոնել հոբելյանը

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ապրիլի 20-ին բացում է իր հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը:

Ապրիլի 21-ին լրանում է անցյալ տարի կառավարման ռեկորդ սահմանած թագուհու 90 տարին:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է Բուկինհեմի պալատի ներկայացուցիչը, ապրիլի 20-ը թագուհին կնվիրի, առաջին հայացքից, իր սովորական գործերին, սակայն երկու ծրագրված միջոցառումները խորհրդանշական են, քանի որ նույնպես նվիրված են հոբելյանների:

Նախ Եղիսաբեթ Երկրորդը Վինձորում կայցելի Թագավորական փոստի տեսակավորման կայարան: Այս տարի նշվում է երկրում փոստային ծառայության 500 տարին: Բացի դրանից, Royal Mail-ը թագուհու հոբելյանի առթիվ թողարկում է նամականիշերի հատուկ շարք, այնպես որ Եղիսաբեթ Երկրորդի այցը միաժամանակ կլինի թե՛ շնորհավորական եւ թե՛ շնորհակալական:

Այնուհետեւ թագուհին կուղեւորվի Ալեքսանդրա-գարդենս զբոսայգի, որտեղ կբացի նոր հարթակ նվագախմբի համար: Վեց հուշատախտակները, որոնք կզարդարեն հարթակը, խորհրդանշական իմաստ ունեն. դրանցից յուրաքանչյուրը նվիրված է Եղիսաբեթ Երկրորդի կառավարման յուրաքնչյուր տասնամյակում զինված ուժերի մասնակցությամբ կարեւոր իրադարձության:

Իսկ իր ծննդյան օրը, թագուհին զբոսանք կկատարի Վինձորի զբոսայգում եւ կբացի «թագավորական» հետիոտն երթուղին: Դրան կհետեւի թեյի սեղանի շուրջը թագուհու հանդիպումը հասակակիցների՝ այն բրիտանացիների հետ, որոնք նույնպես նշում են իրենց ծննդյան 90-րդ տարեդարձը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս