ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, հայտնում են AFP-ն, Reuters-ը և այլ լրատվամիջոցներ՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյային, ով ցանկացել է անանուն մնալ:
Արտակ Զեյնալյանը երեկ իր հայտարարությամբ մաքրեց ռազմական հանցագործ Ալիևի դեմքը. Նաիրա Զոհրաբյան
Մնացականյանին լավ ճանաչելով, իր յուրաքանչյուր ձևակերպման տակ ոչ միայն տողատակներն եմ կարդում, այլ շատ դեպքերում իր հոգեվիճակի մեջ մտնում:
#ՀԻՄԱ.ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ.#ՈւՂԻՂ
#ՀԻՄԱ. ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՎԿԱՆԵՐԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. #ՈՒՂԻՂ
Թրամփը նաև նշեց, որ պետք է համաձայնության գալը չպետք է բարդ լինի, իսկ եթե ինչ-որ մեկը չի ցանկանում գործարքի գնալ, ապա տվյալ անձը այդքան էլ երկար ժամանակ մնալու կամ լսելու հնարավորություն չի ունենա։
Պորճապետի շքախմբի կողմից վրաերթի ենթարկված ու անօգնական վիճակում մահացած Սոնա Մնացականյանի գործով դատական նիստին ինֆարկտ է ստացել Սոնա Մնացականյանի հորեղբայրը, իսկ հայրը սրտի հերթական վիրահատությունն է տարել նիստից օրեր առաջ։
«Hyundai Motor Türkiye»-ն 2026-ին պատրաստվում է էլեկտրական ավտոմեքենաների արտադրությունը սկսել Թուրքիայում, որի համար նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Հայաստանում կատարվող գործընթացներն առաջին հայացքից կարող են տպավորություն թողնել, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արտահերթ կամ հերթական ընտրություններում հանձնել իշխանությունը։ Դրանից մեկ տարի կամ ավելի պակաս ժամանակ առաջ իշխանությունը միաժամանակ նախաձեռնում է այնպիսի քայլեր, որոնք միարժեքորեն նվազեցնելու են իր՝ առանց այն էլ ցածր վարկանիշը՝ հանգեցնելով ընտրություններում ՔՊ-ի տապալմանը։
Մեկը, ով քայլող օրինակ է, թե ինչպիսին ընդհանրապես չպետք է լինի դիվանագետը։
Զոհերը, այդ թվում Թաքերը, մահից առաջ չեն ճանաչել Մայերսին, սակայն ոստիկանությունը չի հավատում նրա պատմությանը, թե նա իբր գտել է տեսաձայնագրիչը, տեղեկացրել է Մահապատժի հարցերի տեղեկատվական կենտրոնը: Թեեւ երդվյալ ատենակալները ցմահ բանտարկություն են առաջարկել, նահանգային դատավորը նրան մահապատժի է դատապարտել:
Թուրքիայի արտգործնախարարի անհիմն հայտարարությունների և Իրանի հասցեին հնչեցրած մեղադրանքների պատճառով Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ։
Նրա համոզմամբ՝ սա շատ կարևոր մոտեցում է, մենք մեր գործունեության արդյունքներն ամենուր պետք է կարողանանք արտահայտել թվերով։ Ընդ որում, երկրի ղեկավարի խոսքով, եթե հնարավոր լինի դա արտահայտել ֆինանսական թվերով, շատ ավելի լավ կլինի, հասկանալով, որ միշտ չէ և ամեն տեղ չէ, որ դա հնարավոր է, բայց մյուս կողմից նաև փորձը ցույց է տալիս, որ այն գործունեությունը, որը հնարավոր չի լինում արտահայտել թվերով, շարունակում է մնալ տեսական՝ շատ կոնկրետ գործնական արդյունքներ չբերելով։
Ռեկետի օջախ «Իմ քայլը» հիմնադրամը. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Ըստ ադրբեջանական Report-ի՝ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանն իր ցուցմունքում հաստատել է իր մասնակցությունը Ադրբեջանի դեմ պատերազմին Հայաստանի կանոնավոր բանակի կազմում։
Այս տղան խաղաղություն չի ուզում, քանի դեռ վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է Թրամփը՝ նկատի ունենալով Զելենսկուն․
Թուրքիան շարունակում է ջանքերը Հարավային Կովկասում կայունության ապահովման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Ամերիկյան մատակարարումների ավելի քան 15%-ը բաժին է ընկել գյուղատնտեսական արտադրանքին:
Ռուսաստանը փակել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեսի Իվայի մուտքն իր տարածք:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին մարտի 3-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի պաշտոնական ներկայացուցիչ Անուար ալ-Անունին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը խորհրդարանում անդրադարձավ ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցած վիճաբանությանը, շեշտելով, որ դա մի բան էր, որ «այս պալատում ոչ ոք չի ուզում տեսնել»։
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2018 թվականին եղել է միակ ընդդիմադիր կուսակցությունը, որը պայքարել է Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, պայքարում է նաև հիմա, ուստի այն ընդդիմադիրները, որոնք ՀՀԿ-ին մեղադրում են Նիկոլ բերելու համար, պետք է ազնիվ լինեն։ Տարօրինակ է, որ ՀՀԿ-ին հիմա մեղադրում են նրանք, ովքեր փողոցներում մեզ մերժել են 2018 թվականին,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանը։
Սթարմերը շեշտեց, որ Ուկրաինա բրիտանական խաղաղապահ զորքեր տեղակայելու վերաբերյալ ցանկացած առաջարկ երբ և եթե ավարտվի պատերազմը, առաջինը կներկայացվի պատգամավորներին։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն գրավոր հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ շարունակվում են աշխատանքներ տարվել Դամասկոսի օդանավակայանի վերակառուցման ուղղությամբ։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հա գերիներին։ Այս մասին հաղորդում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատունը:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է դատարանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի որ միայն այնտեղ կարող է իրական աջակցություն ստանալ հակամարտության կարգավորման համար:
«Մեծ քաղաքականությունը շահերի բախում է: Եթե գերիների վերադարձը համապատասխանի Ռուսաստանի շահերին, նա, իհարկե, համապատասխան գործողություններ կկատարի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ առաջին հերթին հայկական կողմը պետք է ներկայացնի փաստեր, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցները ռազմական հանցագործներ չեն:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հաղորդում է հունգարական Index պորտալը՝ հղում անելով ամերիկյան դիվանագիտական աղբյուրներին։