Այս տարի տեղի կունենա «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհի բացումը. Ադրբեջանի վարչապետ

Նախագծերը, որոնք անցնում են Ադրբեջանի տարածքով, կրում են միջազգային բնույթ և բարձրացնում են բնակչության բարեկեցությունը: APA-ի վրացական բյուրոյի հաղորդմամբ՝ այս մասին այսօր լրագրողներին ասել է Թբիլիսիում այցով գտնվող Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն:

Վերջինս որպես օրինակ է բերել «Բաքու-Սուփսա» նավթամուղը, «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարն ու «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարը:

«Այս տարի տեղի կունենա «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհի բացումը: Թվարկված նախագծերն ունեն ռազմավարական նշանակություն»,- հայտարարել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031