Բաժիններ՝

«Մենք մտադիր ենք ադրբեջանական գազի գնման ծավալը հասցնել 20-30 միլիարդ խորանարդ մետրի». Էրդողան

Բնական գազը, որը մատակարարվելու է TANAP գազատարով, ծառայելու է Թուրքիայի պահանջարկի մեծ մասի բավարարմանը: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով տեղի ATV հեռուստաալիքի ուղիղ եթերում:

«Ներկայում մենք գնում ենք 6-7 միլիարդ խորանարդ մետր գազ, բայց մտադիր ենք այդ ծավալը հասցնել մինչև 20-30 միլիարդ խորանարդ մետրի: Մյուս կողմից էլ, Եվրոպան ունի իր պահանջները: Եվրամիությունն էլ դրա հետ կապված ներկայացրել է իր առաջարկները, սակայն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել: Մենք արագացրել ենք TANAP նախագծի շուրջ աշխատանքները: TANAP-ի կյանքի կոչմամբ մենք ամբողջությամբ կապահովենք բնական գազի մեր պահանջարկը: Դրա հետ միասին, գազ կմատակարարվի նաև Եվրոպային»,- հայտարարել է Էրդողանը:

Անդրադառնալով «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհին՝ նա նշել է, որ այն շահագործման կհանձնվի տարեվերջին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս