Համացանցի զարգացումն աղքատությունից կփրկի Երկրի բնակչության 7 տոկոսին. PricewaterhouseCoopers
Աշխարհի ցանկացած կետում Համացանց դուրս գալու հնարավորությունը կօգնի հաղթահարել Երկրագնդի բնակչության յոթ տոկոսի կամ 500 միլիոն մարդու աղքատությունը, իսկ աշխարհի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կաճի ավելի քան վեց տրիլիոն դոլարով: Այս մասին ասված է Pricewate rhouseCoopers (PwC) միջազգային խորհրդատվական ընկերության մամուլի տեղեկագրում:
Հետազոտության տվյալների համաձան, որը կատարել Է PwC-ի ստորաբաժանումը, չնայած շարունակվող թվային հեղափոխությանը, նոր ինտերնետ-օգտատերերի թվի աճը, որոնց հիմնական մասը բաժին Է ընկնում զարգացող երկրների բնակիչներին, վերջին տարիներին դանդաղել է:
«Աշխարհը ցանցում» հետազոտության հեղինակները հաշվարկել են, որ գլոբալ մակարդակով Համացանցից համատարած օգտվելու հնարավորությունը կապահովվի, երբ զարգացած տնտեսությամբ երկրներից յուրաքանչյուր ինտերնետ-օգտատիրոջ բաժին ընկնի հինգ-ինտերնետ-օգտատեր զարգացող երկրներից: Ներկայում այդ հարաբերակցությունը կազմում է մեկը երկուսի դիմաց:
Եթե առաջիկա հինգ տարում ապահովվի ամբողջ աշխարհում Համացանցին միանալու հնարավորություն, դա կհանգեցնի ավելի քան չորս միլիարդ մարդու համար սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման եւ կապահովի համաշխարհային ՀՆԱ-ի աճ 6,7 տրիլիոն դոլարով: Հեռահաղորդակցական ցանցերի գործարկուների համար աճի հնարավորություններն այդ դեպքում գնահատվում են 400 միլիարդ դոլար, մնացած կոնտենտի համար՝ 200 միլիարդ դոլար: