Բաժիններ՝

Իսրայելի պաշտպանության նախարարը Նեթանյահուի պատճառով հրաժարական է ներկայացրել

Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը երկրի ղեկավարությանը տեղեկացրել է հրաժարական ներկայացնելու մասին:

Հայտարարության մեջ, որը Յաալոնը հրապարակել է սոցցանցերում, ասվում է, որ իր որոշման վրա ազդել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պահվածքն ու «վերջինիս հանդեպ կորցրած վստահությունը»:

«Ես հեռանում եմ կառավարությունից ու Կնեսետից ու մտադիր եմ դադար տալ իմ քաղաքական կարիերայում»,- ասվում է Յաալոնի հայտարարության մեջ:
Jerusalem Post-ը հիշեցնում է, որ Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախարարի միջև կոնֆլիկտը ծագել էր մարտի վերջին Հեբրոնում տեղի ունեցած դեպքերի քննարկման հետևանքով:

Մարտի 24-ին իսրայելական բանակի զինծառայողը կրակ էր բացել վիրավոր պաղեստինցու ուղղությամբ, ով վտանգ չէր ներկայացրել վերջինիս համար: Նեթանյահուն հակված էր արդարացնել զինծառայողի գործողությունները, իսկ Յաալոնը խոսում էր հարցի բարոյական-էթիկական կողմի ու զինվորականի կողմից նման քայլի անթույլատրելիության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս