«Այսինքն՝ ի՞նչ է ստացվում՝ 1994թ. ի վեր ՀՀ երեք նախագահներն ուզել են Արցախը հանձնել Ադրբեջանին, չի ստացվե՞լ: Ադրբեջանն է դեմ եղե՞լ, ոչ մի կերպ չի հաջողվել դրանց համոզել, որ Ղարաբաղը վերցնեն՝ հանգիստ ապրե՞նք: Ու վերջապես, ինքը կարողացավ իր դիվանագիտական հմտություններով մի կերպ համոզել Ալիևին, որ ԼՂ-ն վերցնի՞: Իր ասելուց այդպես է ստացվում, որովհետև եթե բանակցել են ու չի հաջողվել Արցախը հանձնել Ադրբեջանին, նշանակում է՝ ձախողել են մեր երեք նախագահները, այսինքն՝ նպատակ են ունեցել հանձնելու, բայց ոչ մի կերպ չի ստացվել»
Իրավիճակը հանգեցնում է էլեկտրաէներգիայի պիկային պահանջարկի շրջանում մոտ 15 հազ. ՄՎտ պակասորդի։ Էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումները լուրջ խնդիրներ են ստեղծում արդյունաբերության և քաղաքացիների համար։
Ամստերդամում իսրայելցի երկրպագուների նկատմամբ բռնության գործով ներգրավված հինգ անձինք մեղավոր են ճանաչվել տարբեր մեղադրանքներով։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Իսլանդիայի նախկին արտգործնախարար Թորդիս Կոլբրունին երկկողմ կապերը խթանելու և նախորդ տարիներին երկու երկրների առջև ծառացած մարտահրավերների հանդեպ սկզբունքային մոտեցում ցուցաբերելու համար:
Լա՛վ, եթե մարզպետները վատ են աշխատում, և վատ է աշխատում նաև նրանց հետ մի ամբողջ վարչություն, այդ դեպքում ո՞վ է պատասխան տալու այդ վատ աշխատանքի համար, կամ՝ այդ ինչպե՞ս է Ավանեսյանը գնահատել այդ մարզպետների աշխատանքը, ի՞նչ չափորոշիչով։ Իրականում, այս նախագիծը կոռուպցիոն իդեալական մեխանիզմ է, որը ներդնում են Առողջապահության նախարարությունում։
Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը նամակ է հղել ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին՝ խնդրելով շտապ նիստ հրավիրել՝ դատապարտելու համար հութիների հարձակումները և Իրանի «աջակցությունը կազմակերպության բռնությանը», հաղորդում է Times of Israel-ը:
Բաբաջանը գրում է, որ երկրում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ (ԺՀԿ-CHP) Օզգյուր Օզելի վերջին հայտարարությունը փչացրել է «ԱԶԿ»-ի ընտրական պլանները:
American Airlines-ը հայտնել է, որ Սուրբ Ծննդյան նախօրեին տեղի է ունեցել տեխնիկական անսարքություն, որն ազդել է Միացյալ Նահանգների ներսում իրականացվող բոլոր չվերթների վրա: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դեկտեմբերի 14-ի առավոտյան Իրանի անվտանգության ուժերն ազատ են արձակել երկու օր առաջ Մազանդարանում ձերբակալված երգչուհի Փարաստա Ահմադիին, ինչպես նաև նրա խմբի երկու երաժիշտներին: Նախօրեին՝ դեկտեմբերի 11-ի երեկոյան, նա ելույթ ունեցավ YouTube-ում (սահմանափակված Իրանում) առցանց համերգով՝ հավաքելով ավելի քան երկու միլիոն դիտում և լայնորեն տարածվեց պարսկալեզու (և ոչ միայն) ինտերնետում:
Հայաստանի անկախացումից կամ վերաանկախացումից ի վեր 30 տարի Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունները միշտ էլ շատ լավ են եղել: Այսինքն, ոչ հայկական կողմի ղեկավարներից, և ոչ էլ Ֆրանսիայի ղեկավարներից է կախված եղել այդ հարաբերությունները, 2 երկրների հարաբերություններն ի սկզբանե սերտ են եղել: Հայաստանի բոլոր ղեկավարների հետ Ֆրանսիան շատ լավ հարաբերություններ է ունեցել, կամ՝ Ֆրանսիայի բոլոր նախագահների ժամանակ այդ հարաբերությունները չեն փոխվել, նույնն են մնացել: Այնպես որ, Մակրոնի նախագահ չլինելուց հետո Հայաստանի հետ հարաբերությունները չեն փոխվի:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ էներգետիկ ենթակառուցվածքներում ուսումնասիրություններ անելու նպատակով առաջիկայում կմեկնի Սիրիա:
Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող բանակցութունները Արցախը թողնել Արցախի կազմում, իր մեղքերը քավելու, իր սխալները արադարցնելու նոր դրսեւորում է, ծայրահեղ դրսեւորում է: Այս մասին իր ֆեյբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Թուրքիան կոշտացնում է դիրքորոշումը Սիրիայում քրդական հարցով։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ Շարայի հետ (Աբու Մուհամմադ ալ-Ջուլանի)։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու:
Խնդիրը ոչ բանավեճն է, ոչ ճշմարտությունը, ոչ իրողությունը: Խնդիրը ֆոն ստեղծելն է արարից առաջ, վերջնական արարից առաջ, որի անունն է Արցախի հարցի ավարտուն և անմնացորդ փակում ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալով:
Մոլդովայի սահմանապահները բացահայտել են Ուկրաինայից անօրինական միգրացիայի լավ կազմակերպված ցանց։ Այդ մասին հայտնել է Մոլդովայի սահմանային ոստիկանության մամուլի ծառայությունը։
Էրդողանը նաև մաղթել է, որ Ադրբեջանի անդամակցությունը D-8-ին (Իսլամական ութնյակ) օգուտ բերի երկրին և դրական լինի։
Տասը տարի բանակցել ենք ոչ թե ինչ ենք տալու, այլ ինչ ենք ստանալու հարցի շուրջ. Սերժ Սարգսյան
Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կսկսվեն հաջորդ տարի:
Էնպես չի՝ քաղաքապետը նստում ու իր տոմսն անձամբ է ձեռք բերում, քաղաքապետարանը չի նահանջել «ռեֆորմից»
Չինաստանի մսի ասոցիացիայի ներկայացուցիչները, որոնք ամռանն այցելել են EMC Agro ընկերություն, ասել են, որ շահագրգռված են տարեկան 20 000 տոննա խոզի միս ներկրելու հարցում։
Փոխքաղաքապետը նեղսրտեց՝ «Ձեր իշխանությունը երկիրը ավիրել է, դուք աղբի գրամից եք խոսում» դիտարկումից
«Ֆակտորի փրոդաքշն» ընկերության համար ևս այս տարին բավականին բարեբեր է եղել պետգնումներում․ համենայն դեպս, մինչ օրս գնումների armeps էլեկտրոնային համակարգում հանրայնացված տեղեկությունների համաձայն՝ այս ընկերության հետ պետական գերատեսչությունները կնքել են 100 միլիոնավոր դրամների 8 պայմանագիր, որից հինգը ոչ մրցակցային համարվող՝ «մեկ անձ» գնման ընթացակարգով, մեկը՝ բաց մրցույթ, և ևս 2-ը՝ երկփուլ մրցույթ ընթացակարգերով։
Երևանի ավագանու անդամ, «Հանրային Ձայն» կուսակցության ցուցակով ընտրված Գրիգոր Հարությունյանը հայտարարել է, որ վայր է դնում ավագանու անդամի մանդատը։ Այս մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսեց Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու եռօրյա գրառումների մասին։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրեսին» տված «ինքնահարցազրույցում» չի պատասխանել Ալիևի հայտարարություններին։
Անմիջապես դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայությունները։
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն մեղքերից, մեկը՝ Արցախի հանձնումն էր։ Իսկ երկարաժամկետ առումով՝ պատմության մեջ մաքրել անունը, սակայն այդ փորձերն ապարդյուն են։ Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մաքրել Նիկոլի այդ խարանը»։
Դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները մտել էին Դամասկոս և պետական հեռուստատեսությամբ հայտարարել, որ վերահսկողություն են հաստատել երկրի վրա։ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընտանիքի հետ ապաստան է ստացել Մոսկվայում։
2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները մեծ չափով հույսը դրել են նոր «ֆիսկալ օգնականի»՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձերի բարձրացման վրա։
Դավիթ Սեդրակյանի հետ ունենք նորմալ հարաբերություններ․ Փամբուխչյանը վստահ է՝ Փաշինյանից սմս չի ստանա