Մեր տեղեկություններով` Վահագն Գևորգյանը մեղադրվում է ենթադրյալ կոռուպցիոն հանցանքներ կատարելու մեջ, և գործը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։
#ՀԻՄԱ. ՌԴ-ՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Ախր ով է ում հրավիրում բանավեճի: Լուրջ, նախկին նախագահների համար պետք է որ անձնական վիրավորանքի նման դա հնչեր: Կարելի էր անգամ հենց միայն «բանավեճի հրավերի» համար Փաշինյանի դեմ դատական հայց ներկայացնել՝ պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու հիմքով:
Թեպետ իշխանությունը վստահեցնում է, որ խաղաղության պայմանագրի տեքստում ուղիղ ձևակերպում չկա 300.000 ադրբեջանցիների՝ Հայաստան տեղափոխվելու մասին, սակայն կա մի ձևակերպում, որը ներառվել է բացառապես այդ նպատակով, և ակնհայտ է, որ Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա դրա վերաբերյալ:
Անցած ամսվա ավարտին Ձեր տիկնոջ հետ Ամերիկայի Միացյալ Նահանգներ է մեկնել Ազգային ժողովի աշխատակազմում Ձեր կողմից «խորհրդատու-օգնական» ձեւակերպված Համլետ Գևորգյանը։
#ՀԻՄԱ. ԱԺ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՍՈՒԼԻՍԸ. #ՈՒՂԻՂ
«Հրապարակի» հետ զրույցում Արամ Պողոսյանը հաստատեց, որ պատրաստվում է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, սակայն ասաց, որ դա իր որոշումն է, ոչ թե Սուրեն Պապիկյանի։
Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունը վարում է ազգային հանձնաժողովը, որին կմասնակցեն նաև Ադրբեջանի և Բրազիլիայի ներկայացուցիչները
Պարզվում է՝ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին որոշել է Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղում 232,8 քմ և 324,5 քմ հողամասերի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման և հաշվառել համայնքի հողերի ֆոնդի հաշվեկշռում, ապա այդ հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել է քաղաքացի Սուրեն Հայկի Աղաջանյանին:
Սուրբ Ծննդյան օրը Ռուսաստանը մի շարք հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքներին և կարևոր էներգետիկ ենթակառուցվածքներին
Դատելով լուսանկարներից, որոնք ԱԺ-ն պաշտոնապես տարածել է, պարզ է դառնում, որ ամանորյա հրաշքը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար։
Իշխանական փոքրաթիվ «սազանդարներն» շտապել են արձագանքել մոտավորապես այս ոճով՝ «ուխ», «դուխով», «դըմփ», «զըմփ», ընդդիմադիր դաշտն ու անաչառ քաղաքագետներն ու դիվանագետները հերթական անգամ փաստերով ներկայացրել են նրա հայտարարությունների մանիպուլ յատիվ բնույթը: Հարյուր հազարավոր քաղաքացիներ արձագանքել են կա՛մ Փաշինյանի գրառման ներքո, կա՛մ սոցցանցերի իրենց էջերում: Դրանց գերակշիռ մասը հայհոյանքներ են, վիրավորանքներ, առնվազն կոշտ որակումներ, որոնք հրապարակելուց զերծ կմնանք:
Համոզված լինելով, որ գործող վարչապետի և նախկին նախագահների հեռակա «բանավեճը» չպետք է սահմանափակվի նրանց՝ չորսի շրջանակներում, ձևակերպում եմ հիմնական կետերը, որոնք հետաքրքրում են հարյուր-հազարավոր մարդկանց։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սուրբծննդյան շնորհավորանքի ժամանակ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի նահանգապետ է անվանել և ասել, որ եթե կանադական տարածքները դառնան ԱՄՆ 51-րդ նահանգը, կանադացիների համար հարկերը կկրճատվեն ավելի քան 60%-ով։
Բախումները տեղի են ունեցել դեկտեմբերի 25-ին, Տարտուս քաղաքում։
Գյումրիում տեղի ունեցած փրայմերիզից (Ներկուսակցական ընտրություններ) հետո ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել. անգամ ծեծկռտուք է եղել:
Հարավային Կովկասի ընդհանուր տնտեսական աճը 2024 թվականին կազմել է 6,9%։ Այս մասին հայտնում է Gnomon Wise հետազոտական ինստիտուտը։
Պետության երաշխավորված կործանման ու այն պահպանելու գոնե շանսի միջև ընտրությունն անհամեմատ ավելի կարևոր է, քան բոլոր այն ընտրությունները, որոնք կատարվում են քվեախցիկում։ Պետությունից հրաժարվելու և պետությունը պահպանել փորձելու ընտրությունը քվեատուփի ընտրելիք չէ, ինչպես որ ստորացման ու արժանապատվության պահպանման միջև ընտրությունը չի կատարվում ձևաթղթերով։
Վրաստանի խորհրդարանը դեկտեմբերի 29-ին հայտարարել է օրենսդիր մարմնի շենքում անվտանգության լրացուցիչ միջոցառումների ներդրման մասին, հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը Վատիկանի բարձրաստիճան դիվանագետին կանչել է բանակցությունների՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի վերջին հայտարարությունների առնչությամբ, որոնցում Իսրայելը մեղադրվում է Գազայի հատվածում դաժանության մեջ, գրում է Ynet լրատվական կայքը:
Պենյան նաև հավաստիացրել է, որ երկիրը կշարունակի պայքարը թրմանյութերի մաքսանենգությամբ զբաղվող խմբերի դեմ։
Սիրիական ոստիկանությունը գիշերը պարետային ժամ է սահմանել Հոմս քաղաքում՝ ցույցերի ժամանակ անկարգությունների առնչությամբ: Ըստ բնակիչների՝ դրանք կազմակերպել են ալավիական և շիա մահմեդական կրոնական համայնքների անդամները, հայտնում է Reuters-ը։
Իսրայելն անպայման կվերանա առաջիկա մի քանի տարիների ընթացքում, ըստ իրանական Tasnim գործակալության՝ դրա մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Ալի Ֆադավին:
Թուրքիայի աշխատանքների և սոցիալական անվտանգության նախարար Վեդաթ Ըշըքհանն անդրադարձել է «Նվազագույն աշխատավարձի սահմանման հանձնաժողովի» կողմից նոր տարվա համար սահմանված նվազագույն աշխատավարձին:
Վերջին շրջանում Բաքուն և Անկարան ավելի քիչ են անդրադառնում իրենց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» կոչվող չարաբաստիկ պրոյեկտին։ Սակայն այն շարունակում է մնալ թյուրքական երկրների օրակարգում։
Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Լիբանանում մարտերի ընթացքում մոտ «Հըզբոլլահ»-ի 3800 մարտիկ է սպանվել, ներառյալ՝ 2762-ը սպանվել է սեպտեմբերի վերջին Իսրայելի ցամաքային հարձակման ժամանակ, հաղորդում է Times of Israel-ը:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմաիդ Բաղային հրապարակել է Սուրբ Ծննդյան ողջույնը՝ ուղղված քրիստոնյաներին՝ կից ներկայացնելով Իրանի հայկական եկեղեցիներն ու տաճարները՝ դրանց անուններով հանդերձ պատկերազարդը։
«Այս պահին մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ մի կողմից՝ մեր իշխանությունները չեն կարողանալու լեզու գտնել ԱՄՆ նոր ադմինիստրացիայի հետ, մյուս կողմից՝ փորձում են թուլացնել հակառուսական հռետորաբանությունը: Դեսպան Մակունցը Հանրապետականների նախընտրական կոնվենցիային միայնակ էր մասնակցել, իսկ Դեմոկրատների կոնվենցիային ԱԺ-ից դելեգացիա էին տարել: Հիմա, երբ փորձում են թուլացնել հակառուսական հռետորաբանությունը, ապացույցն է նրա, որ մեր իշխանությունները հեռանկար չեն տեսնում Թրամփի ադմինիստրացիայի հետ աշխատելու»:
Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, ևս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից և զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով։
Միջերկրական ծովում ռուսական «Ուրսա մայոր» բեռնանավի կործանման պատճառ է դարձել ահաբեկչությունը: Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է «Օբրենլոգիստիկա» ընկերությունների խումբը: