
Չինացի միլիարդատերը 325 մլն դոլարով Boeing Dreamliner է գնել իր համար. CRI

Չինացի մլիարդատերը, որը չի ցանկացել հայտնել իր անունը, 325 միլիոն դոլար է ծախսել անձնական օգտագործման նպատակով Boeing 787 Dreamliner-ի գնման համար: Այս մասին հայտնել է Չինաստանի միջազգային ռադիոկայանը (CRI):
Այդ գումարից 100 միլիոն դոլարը ծախսվել է սպասարկյալի կարիքների համար ինքնաթիռի սարքավորման վրա: Շուրջ 60 մետր երկարությամբ Dreamliner-ը Boeing ընտանիքի վերջին համալրումն Է, սովորաբար այն տեղավորում է 250-ից 330 ուղեւորների:
Ավիահանրանավի սարքավորումներով զբաղվել է Kestrel Airlines ավիաընկերությունը: Նշվում է, որ կահույքը պատվերով պատրաստված Է հատուկ նյութից: Ներքին տարածության մակերեսն աելի քան 200 քառակուսի մետր է, որում զետեղել են հյուրասրահ, խոհանոց, ճաշասենյակ եւ բժշկական կաբինետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: