Բաժիններ՝

Հրաձգություն Նյու Յորքում. կան զոհեր

Նյու Յորքում անհայտ անձը կրակ է բացել կարիբյան մշակույթի կառնավալի և փողոցային փառատոնի մասնակիցների ուղղությամբ:

Հրաձգության հետևանքով սպանվել է 2 մարդ` 22-ամյա մի աղջիկ և 20-ամյա մի տղա, հայտնում է CBS New York-ը:

Եվս 5 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:
«Նրանք պարզապես նստած էին և սպասում էին իրենց համբուրգերներին, երբ հանկարծ ինչ-որ տղամարդ սկսեց կրակել նրանց ուղղությամբ պատահական կարգով»,- պատմել է ականատեսներից մեկը:

Կառնավալն անցկացվում էր անվտանգության ուժեղացված միջոցառումներով` մասնակիցների անվտանգությանն ապահովում էր ավելի քան 30 հազար ոստիկան:

https://www.youtube.com/watch?v=pPwlAR1ZIU8

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս