
«Ռուսաստանը փորձում է խոչընդոտել ԱՄՆ-ի ընտրություններին». Քլինթոն

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը լուրջ անհանգստություն է հայտնել այն բանի առնչությամբ, որ Ռուսաստանը կարող է միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին:
Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է սեպտեմբերի 6-ին` ելույթ ունենալով իր նախընտրական շտաբի ինքնաթիռում, հայտնում է DW-ն:
Նրա խոսքով` Մոսկվայի կողմից Դեմոկրատական կուսակցության ենթադրյալ կիբերհարձակումները լուրջ հարցեր են առաջացնում ընտրական գործընթացին
Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին:
Նա նշել է, որ ամերիկյան քաղաքական համակարգը մանիպուլացնելու փորձը «հազիվ է տեղավորվում գլխում»: Նրա խոսքով` նման փաստից պետք է անհանգստանան ինչպես հանրապետականները, այնպես էլ դեմոկրատները:
Ելույթ ունենալով լրագրողների առաջ` Քլինթոնը նաև ընդգծել է, որ իր մրցակիցը` հանրապետական Դոնալդ Թրամփը տարօրինակ ձգտում ունի բռնապետերի նկատմամբ:
Ավելի վաղ The Washington Post-ը, հղում կատարելով բարձրաստիճան աղբյուրներին, հայտնել էր, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն և ԱՄՆ Ազգային հետախուզությունը հետաքննում են Մոսկվայի հատուկ օպերացիան, որը նպատակ ունի խափանել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները: Օպերացիայի նպատակն է սասանել ամերիկացիների վստահությունը երկրի քաղաքական ինստիտուտների նկատմամբ: