Թրամփը համաձայնել է Քլինթոնի հետ անցկացնել բանավեճերի բոլոր երեք փուլերը

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 5-ին հայտարարել է, որ համաձայն Է մասնակցել իր մրցակից Հիլարի Քլինթոնի հետ պլանավորված բոլոր երեք բանավեճերին:

«Ես մտադիր եմ մասնակցել բոլոր երեքին էլ»,- նրա խոսքից մեջբերում են անում Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները:

Թրամփի խոսքով՝ հեռուստաբանավեճերին մասնակցելն իրեն դուր է եկել Հանրապետական կուսակցության փրայմերիզի ժամանակ: Նա հավելել է, որ Քլինթոնի հետ բանավեճերին իրեն կարող են խանգարել միայն արտակարգ իրադարձությունները, ինչպես, օրինակ, ավերիչ փոթորիկը:

Օգոստոսին Թրամփը հայտարարել էր, թե վստահ չէ, որ կհամաձայնի բոլոր երեք հեռուստաբանավեճերին: Դրանք պլանավորված են սեպտեմբերի 26-ին, հոկտեմբերի 9-ին եւ 19-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս