Այս մասին RBC-ն տեղեկացել է պետգնումների կայքում տեղադրված փաստաթղթից
«Մեր երկրում ընդհանրապես կարևոր չէ՝ ով է ՏԻՄ-ը ղեկավարում։ Հայաստանում արդեն 25 տարի ընտրությունների ինստիտուտն ընդհանրապես չի աշխատում, այստեղ շատ լավ հասկանում են, որ հիմնական հարցերը լուծվում են կենտրոնական իշխանությունների կողմից, և ոչ թե՝ քաղաքապետի կամ գյուղապետի։ Հայաստանի կենտրոնական իշխանությունների ձևավորման վրա էլ բավական մեծ է արտաքին ուժերի ազդեցությունը, քան բուն հասարակության ուժի ազդեցությունը։ Թե ով կլինի Հայաստանի թիվ մեկ ղեկավարը, կախված է կամ Արևմուտքից,կամ Ռուսաստանից։ Տվյալ պահին կախված է Ռուսաստանից»։
Ցանկում ներառվել են նաև Թուրքիայի Մուղլա, Էսքիշեհիր, Անկարա, Դիարբեքիր, Բուրդուր, Անկարա, Անթալիա, Էդիրնե և Ստամբուլի նահանգներում գտնվող 9 պատմական կառույց:
«Առաջնային կարգախոսը հիմա ցանկացած ուժի համար պետք է լինի՝ «դեպի զարգացում» տարբերակով, կամ զարգացման ինչ-որ հեռանկարներ բացող: Այլ կարգախոս ես այսօր չեմ տեսնում, որ կարող է աշխատել: Մարդիկ ասում են՝ Տեր-Պետրոսյանի ժամանակ լույս չկար, բայց հույս կար, այսօր լույս կա, բայց հույս չկա: Այդ հույսի և ինչ-որ որոշակի հեռանկարի կարիքը կա»:
«Ցանկացած փոփոխություն ամեն ոք գնահատում է յուրովի: Բնականաբար, ինքս էլ իմ մոտեցումներն ունեմ: Սակայն այս պահին ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից: Առիթ կլինի մանրամասն անդրադառնալ այդ հարցին: Դրա համար ժամանակ կա: Կլինի պաշտոնական նշանակում, կձևավորվի կառավարություն, կներկայացվի կառավարության գործունեության ծրագիր, այն ժամանակ կարելի կլինի խոսել: Շտապելը ոչ մի տեղ չի տանում»:
Ազատության հրապարակում քիչ առաջ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հայտարարեց, որ կուսակցության վարչությունը որոշել է վարչապետի թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին: Վարչությունը լիազորում է նաև Ն. Փաշինյանին ձևավորել ստվերային կառավարություն:
«Կարծում եմ, որ ուղիղ կապ ԼՂ հակամարտության և սիրիական ճգնաժամի միջև չենք կարող գտնել, չկա այդպիսի կապ, ուստի քննարկել ազդեցությունը՝ բարդ է»:
Ազատության հրապարակում մեկնարկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը:
ԱՄՆ-ի Մակքեյնի միջազգային առաջնորդության ինստիտուտի մարդու իրավունքների եւ դեմոկրատիայի գծով տնօրեն, պետքարտուղարի նախկին տեղակալ Դեւիդ Կրամերը եւ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, ներկայում Corc Meyson համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Կոզլարիչը The Washington Post թերթում Ադրբեջանի իշխանությանը խստորեն քննադատող եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային Բաքվի դեմ «Որոշիչ միջոցառումների» կոչ անող հոդվածում կարծիք են հայտնել, որ ԱՄՆ-ն պետք է հետ կանչի Ադրբեջանում իր դեսպանին:
Ահաբեկչական գործողությունների կասկածանքով Ֆրանսիայի իշխանությունները տարվա սկզբից ձերբակալել են շուրջ 300 մարդու: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությանը, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը:
Հարավկորեական Samsung ընկերությունը խորհուրդ է տվել սպառողներին մի կողմ դնել Galaxy Note 7 սմարթֆոնները եւ հնարավորինս արագ ձեռք բերել նորը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Եվրոպայում, ցավոք, կատարվում են սարսափելի ահաբեկչություններ: Կարծում եմ` նախ եւ առաջ սա պետք է լինի դաս Եվրոպայի համար: Նրանք պետք է ընդունեն ինչ-որ արտառոց որոշումներ, որպեսզի պահպանեն միասնականությունը: Խղճում եմ միասնական Եվրոպայի շատ քաղաքացիների: Ինձ թվում է, որ եվրոպացիները պետք է նախեւառաջ մտածեին իրենց երկրներում ապրող քաղաքացիների շահերի պաշտպանության մասին»,- ասել է ՌԴ վարչապետը:
Մուսուլմանական «Քուրբան բայրամի» (զոհաբերության տոն) առթիվ թուրքական իշխանությունները թույլատրել են երկրի քրդերի առաջնորդ, ցմահ ազատազրկում կրող Աբդուլլահ Օջալանին տեսակցել ընտանիքի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Պուտինն է նրան նշանակել Հայաստանում, որ որպեսզի այստեղ կանխի արևմտյան «փափուկ» ուժի քաղաքականության արդյունքում իրականացվող գործընթացը, որի նպատակն էր՝ ազդել իշխանության ձևավորման գործընթացի վրա ու ձևավորել Արևմուտքի համար համեմատաբար ցանկալի քաղաքական համայնապատկեր»:
2016 թվականի հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը` առաջադրումների փուլի ընթացքում, ստացվել է 558 հայտ 13 լեզուներով, որոնցից 254-ը՝ չկրկնվող թեկնածություններ: Առաջադրումներ կատարվել են 66 երկրներից, առավելագույնը՝ Հայաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Գերմանիայից, Եգիպտոսից, Պակիստանից, Նիգերիայից, Ֆրանսիայից, Նեպալից, Քենիայից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից եւ Մեծ Բրիտանիայից։
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են սիրիական հարցը: Ինչպես հաղորդում է «Ինտեֆաքս»-ը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:
Իրանը պատրաստվում է ընդլայնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին:
Ֆրանսիական Le Figaro-ի հատուկ թղթակից Ժան Լուի Տրամբլեն ԼՂՀ հռչակման 25-ամյակին նվիրված տոնակատարություններին գտնվել է Արցախում, ով իր ստացած տպավորությունների մասին Le Figaro-ում «Բակո Սահակյան. նախագահն առաջին գծում է» վերնագրով հրապարակում է արել:
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր անձ իր գործունեության համար է պատասխանատու, եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ելույթի ժամանակ ամեն ինչ ասել է: Կառավարության ձեւավորումը իրականացվում է համապատասխան անձանց կողմից, նրանք ավելի լավ են տեսնում, թե ով ինչ ընդունակություններ ունի»:
«Ոստիկանությունից ակնկալում ենք գործի արագ բացահայտում»,- ասված է «Ալյանս» կուսակցության տարածած հայտարարության մեջ:
Սիրիայի տարածքում թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողության շրջանակում սպանված թուրք զինվորների թիվը հասել է 7-ի: Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.org լրատվական գործակալությունը:
Անկարայի նահանգապետարանը տարածել է հայտարարություն, որի համաձայն գյուլենականների դեմ իրականացված հետախուզական գործողությունների արդյունքում, հուլիսի 15-ից սկսած 2 223 պետական աշխատողի լիազորություններ դադարեցվել են, իսկ 3 502-ը՝ հեռացվել աշխատանքից:
«Եթե Արցախի ժողովրդին եւ Արցախին ինչ-որ բան պատահի, պայքարելու ենք յուրաքանչյուր թիզ հողի համար»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Գերմանիայում բռնությանը պատրաստ ծայրահեղականների թիվը հասել է առավելագույնի: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը «Bild»-ին տված հարցազրույցում:
Ադրբեջանական ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» (REAL) շարժման գործադիր քարտուղար Նաթիկ Ջաֆարլին երկրից չհեռանալու մասին ստորագրություն է թողել: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է ընդդիմադիր գործչի փաստաբան Ջավադ Ջավադլըն:
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նիստում քննարկվել են հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումները, ինչպես նաև Տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների ընթացքը:
Ղրղըզստանում ավարտված «Քոչվորների համաշխարհային 2-րդ խաղերում» Հայաստանի մարզիկները նվաճել են երեք մեդալ:
Ամեն կերպ պետք է շեշտենք, որ 2007 թվականի մարտի 9-ին Լոզանի դատարանի կողմից Դողու Փերինչեքի գործով կայացված վճիռն իր ուժն ունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական պատգամավորական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը:
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում առևտրի կենտրոնի մոտ որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թուրքիայում հայտնի լրագրող Ահմեթ Ալթանը և նրա եղբայր պրոֆեսոր Մեհմեթ Ալթանը սեպտեմբերի 10-ի առավոտյան ձերբակալվել են: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: