ՔՊԿ անդամից պահանջել են հանգիստ թողնել Օսկանյանին, այլապես սպառնացել են պատժել. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատկանող «Համախմբում» կուսակցության Գյումրու տարածքային կառույցի փոխնախագահ Նարեկ Հովհաննիսյանը սպառնացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու համամասնական ցուցակի անդամ Լուսինե Առաքելյանին:
Նա ասաց, որ ֆեյսբուքում արած իր գրառումները դուր չեն եկել «Համախմբում» կուսակցության Գյումրու տարածքային կառույցի փոխնախագահ Նարեկ Հովհաննիսյանին: «Մարդավարի զգուշացնում եմ, ասում՝ ջնջի վիդեոն»,-պահանջել է «համախմբված» երիտասարդը: Ինչից հետո Լուսինե Առաքելյանը հետաքրքրվել է, թե դա զգուշացո՞ւմ է, թե՝ խնդրանք, որին Նարեկ Հովհաննիսյանը պատասխանել է, թե ոնց ուզում է, թող հասկանա, ապա հավելել. «Առաջին անգամ բարեհամբույր կասեմ, երկրորդ անգամ բարհամբույր կզգուշացնեմ, հաջորդ անգամ քեզ վատ ձեւով կպատժեմ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: