Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է պատրաստ հրապարակավ խոսել Ռուսաստանում, Ուկրաինայում և Պաղեստինում տիրող իրավիճակի մասին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է պատրաստ հրապարակայնորեն քննարկել Ռուսաստանում, Ուկրաինայում և Պաղեստինում տեղի ունեցող սոցիալ-քաղաքական հարցերը։
«Ես գնահատում եմ, որ 10 տարվա ընթացքում առաջին անգամ մի լրագրող ինձ հարցրեց այս մասին։ Պարզվում է՝ ձեզ թույլ չեն տալիս դա անել, չգիտեմ։ Բայց կա՞ արդյոք մեկը, ով տեսնում է, թե ինչ է կատարվում աշխարհում, և ով չի տուժում դրանից։ Խոսքն այն մասին չէ՝ դա ճիշտ է, թե սխալ։ Կա՞ արդյոք այստեղ մեկը, ով չի տուժում ամեն օր կատարվողից։ Այսօր մենք կարող ենք տեսնել, թե ինչ է կատարվում աշխարհում։ Մենք դա նախկինում չէինք տեսնում։ Դա ինձ ցավ է պատճառում։ Դա ինձ խորապես ցավ է պատճառում։ Վատ բան ցանկանալ մեկ այլ երկրի՞։ Հազարավոր անմեղ մարդիկ են սպանվել։ Դրանից ավելի դժվար բան չկա…
Չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է այս ամենը չզգալ, երբ ամեն օր տեսնում ես հայրերի, մայրերի և երեխաների լուսանկարներ, որոնց կյանքը կործանվել է տեղի ունեցածի պատճառով։ Ինչպե՞ս կարելի է չզգալ։ Կներեք, չեմ կարողանում հասկանալ»,- ասել է Գվարդիոլան, ում խոսքերը մեջբերում է The Athletic առցանց պարբերականը:



