«Ծառուկյան» դաշինքը երկու ամսով զինադադար է հայտարարում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հրավիրված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էր «Ծառուկյան» դաշինք խմբակցության կողմից ԱԺ ներկայացված երեք օրենսդրական նախաձեռնություն:

«Ծառուկյան» դաշինքի անդամ պատգամավորներն առաջարկում էին օրենսգրքում մի քանի փոփոխություններ կատարել, որոնք կթեթեւացնեին քաղաքացիների եւ տնտեսվարողների հարկային բեռը։

Սակայն այդ նախաձեռնությունները չքննարկվեցին, քանի որ հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հայտնեց, որ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների առաջարկով քննարկումը հետաձգվում է մինչեւ երկու ամիս ժամկետով։

Սա նշանակում է, որ «Ծառուկյան» դաշինքը երկու ամսով զինադադար է հայտարարում կառավարությանը, որն այդ  նախագծերը մերժել էր։ Թե ինչով է պայմանավորված զինադադարը եւ կվերածվի  կայուն խաղաղության՝ պարզ կլինի առաջիկայում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031