Բաժիններ՝

Twitter-ում Հռոմի պապի միկրոբլոգի բաժանորդների թիվը գերազանցել է 40 միլիոնը

Twitter-ում Հռոմի պապի @Pontifex միկրոբլոգի բաժանորդների թիվը գերազանցել է 40 միլիոնը: Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի միկրոբլոգը գործում է ինը լեզվով՝ անգլերեն, արաբերեն, իսպաներեն, իտալերեն, լատիներեն, գերմաներեն, լեհերեն, պորտուգալերեն եւ ֆրանսերեն:

Ամենաշատ բաժանորդներն ունի իսպանալեզու տարբերակը (14,6 մլն), տարածվածությամբ երկրորդ տեղում է անգլալեզու տարբերակը (շուրջ 14 մլն), առաջատարների եռյակը եզրափակում է իտալերեն լեզվով ռեսուրսը (գրեթե 4,7 մլն): Ամենաքիչ ֆոլլովերներն ունի միկրոբլոգի արաբերեն տարբերակը (388 հազար): Twitter-ում քահանայապետի օգտահաշիվը Վատիկանում գործարկվել է մոտ հինգ տարի առաջ: Դրանում առաջին գրանցումը 2012 թվականի դեկտեմբերի 12-ին արել է Առաքելական աթոռին Ֆրանցիսկոսի նախորդը՝ Բենեդիկտոս 16-րդ պապը:

Ներկայիս քահանայապետն այս միկրոբլոգում իր առաջին հաղորդագրությունը զետեղել է Առաքելական աթոռին ընտրվելու արդեն հինգերորդ օրը եւ այն ժամանակվանից շատ ակտիվորեն այս ռեսուրսն օգտագործում է հավատացյալների հետ հաղորդակցվելու համար: Սպասվում է նաեւ, որ առաջիկայում Instagram-ում պապի օգտահաշվի ֆոլլովերների թիվը, որը բացվել է 2015 թվականի մարտի 19-ին, կհասնի 5 միլիոնի:

Ուշագրավ է, որ Instagram-ում քահանայապետի բաժանորդների մեծամասնությունը 25-ից մինչեւ 34 տարեկան երիտասարդներ են: @Franciscus օգտահաշիվն առավել մեծ ժողովրդականություն է վայելում Բրազիլիայում եւ ԱՄՆ-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս