Ճամբարակում թեժ ընտրություններ են սպասվում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում թեժ ընտրություններ են սպասվում։ Այստեղ առաջադրվել են գործող քաղաքապետ Յուրիկ Ավալյանը, անկուսակցականներ Վազգեն Ադամյանն ու Վիգեն Սարգսյանը։

«Ժամանակ»-ի աղբյուրի տեղեկացմամբ՝ գործող քաղաքապետի նախկին թիմակիցները, որոնք վերջինիս ընտրվելու հարցում մեծ դեր են ունեցել, այժմ նախապատվությունը տալիս են մեկ այլ թեկնածուի՝ 34-ամյա Վազգեն Ադամյանին:

«Ուզում են իրենց թեկնածուն ունենալ և թույլ չտալ, որ գործող քաղաքապետը շարունակի պաշտոնավարել»,- փոխանցեց մեր աղբյուրը։ Գործող քաղաքապետ Յուրիկ Ավալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ժողովուրդը ընտրությանը կմասնակցի, արկղերը կբացեն, և պատկերն ակնհայտ կլինի. «Վերջիվերջո, ես բավականին երկար տարիներ մարդկանց հետ աշխատել եմ, իմ նիստուկացն էլ գիտեն, կատարած գործերն էլ, ընտրությունից հետո պարզ կլինի»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031