Հալեպում շուկայի ուղղությամբ արձակված կրակաhերթի հետևանքով 20 մարդ տարբեր աստիճանի վիրավորում է ստացել:
Ամերիկացի վազորդուհի Ալիսիա Մոնտանոն ԱՄՆ-ի թեթև աթլետիկայի մրցաշարի ժամանակ չի հաղթել մրցավազքում, սակայն հայտնվել է բոլոր լրատվամիջոցների գլխագրերում:
Ադրբեջանում՝ Մինգեչաուրում տեղացած անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղն ու ուժեղ քամին մեծ վնաս են հասցրել տեղի բնակելի տներին:
Պակիստանում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով զոհվածների թիվն աճել է:
Տեսանյութը մեկնաբանել է նաեւ ինքը՝ Գոցիրիձեն՝ ասելով․ «Աշխարհում հայտնի Reddit-ում մեծ քննարկում է բարձրացել՝ սելֆի եմ նկարում, թե պանորամա: Իրականում ես ավելի քան մեկ միլիոն դիտում ու մեկնաբանություններ ունեմ՝ մեկը մյուսից դրական, իսկ օտարերկրացի կանայք ինձ հանգիստ չեն տալիս ծանոթանալու ցանկությամբ»,- գրել է պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հեգնանքով է արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ադրբեջանական բանակը աշխարհի 50 ուժեղագույն բանակների թվում է:
Ակնկալվում է, որ տնտեսական ակտիվությունը 2017 թվականին կբարձրանա, չնայած առկա ռիսկերին և մարտահրավերներին: Հիմնադրամն արձանագրում է, որ ներքին մրցակցության ամրապնդումը և բարեփոխումները կարևոր են մասնավոր հատվածի զարգացմանն ու տնտեսության դիվերսիֆիկացմանը նպաստելու համար:
Կատարն անընդունելի է համարում շրջափակումը վերացնելու համար արաբական երկրների կողմից ներկայացված պահանջները:
ԱՊՀ երկրների ավելի քան 2000 քաղաքացիներ, որոնք տարբեր երկրներում մարտական պատրաստություն են անցել գրոհայինների շարքերում, հետախուզման մեջ են:
Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայության աշխատակիցների կողմից Մեքքայում ահաբեկչության իրականացման փորձ է կանխվել:
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ստորագրված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում՝ Ադրբեջան է տեղափոխվել ռուսական արտադրության զինտեխնիկայի նոր խմբաքանակ:
«Խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը մեծ ներուժ ունի Հայաստան֊-ԵՄ, այդ թվում` ԱլԳ ձևաչափով հարաբերությունների ամրապնդման համար: Այս ամենը կարող է վտանգված լինել, եթե տարածաշրջանային կայունության և խաղաղության համար ԵՄ-֊ն, որպես գլոբալ դերակատար, բավարար ջանքեր չգործադրի»,- գրել է Աշոտյանը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ենթադրյալ կողմնակիցները խորհրդարանի վրա հարձակում են իրականացրել, որի արդյունքում չորս անձ է վիրավորվել և կառույցին նյութական վնաս է պատճառվել:
Սպիտակ տունը ցանկանում է պահպանել Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների ճկունությունը:
Չինաստանում տեղի ունեցած սողանքի հետևանքով ավելի քան 100 մարդ անհետ կորած է համարվում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Հունիսի 26-ից ԱԺ հանձնաժողովներում սկսվելու է բյուջեի կատարողականի քննարկումը։ Զեկուցողներն են ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը։ Հրավիրված են վարչապետը, փոխվարչապետը, սոցապնախարարը, ԱՎԾ պետը։
Խորհրդարանում օրեր շարունակ առանց աշխատասենյակի դեգերող ուժային կառույցների նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մաքառումները տվել են ցանկալի արդյունք:
Երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պետք է ելույթ ունենար, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը խաչակնքվեց: Այս տարօրինակ արարքի շուրջ Սամվել Նիկոյանից պարզաբանում խնդրեցինք:
Ի՞նչ է փոխվելու 2018 թվականին Հայաստանում։ Ո՞վ է զբաղեցնելու ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, մյուս կարևոր պաշտոնները։ Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու՝ որեւէ փաստաթուղթ ստորագրվելո՞ւ է։ Մենք շարունակելու ենք մնալ ռուսական ազդեցության գոտո՞ւմ, թե՞ Եվրամիության հետ համաձայնագրի կնքումը, ըստ նախատրամադրվածության՝ աշնանը, փոխելու է մեր երկրի արտաքին քաղաքական վեկտորը։
ԱՄՆ-ի հյուսիս-արեւմուտքում գետով նավարկող ամերիկյան ընտանիքը տեսանյութ է նկարահանել, որտեղ պատկերված է գետի ուժեղ հոսանքի մեջ հայտնված արջը, որը փորձում է դուրս գալ ջրից։
Իմոտսկի քաղաքում (Խորվաթիա) վեց էքստրեմալներ անցել են 240 մետրանոց կիրճի վրայով ձգված ճոպանով։
«Ես չեմ բացառում, որ այս հարցի ներդաշնակեցումը Ռուսաստանի հետ կարող է քաղաքական կարևոր նշանակություն ունենալ։ Թեև դա արտահայտված չէ ԵԱՏՄ որևէ պարտավորության մեջ, բայց շատ լավ հասկանում ենք քաղաքական համատեքստը»,- ասել է նա։
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը կատակել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի շուրջ, ինչի մասին հայտնել է The Guardian-ը։
Facebook ընկերությունն այս փուլում իր հիմնական խնդիրներից մեկն է համարում տարբեր երկրների բնակիչների միավորումը:
Միացյալ Նահանգների քաղաքացիների 42 տոկոսը տանը հրազեն ունի:
Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կարևորագույն ֆինանսիստներից մեկին՝ Ֆավազ Մուհամեդ Ջուբեյր արՌաուիին, ով իսլամիստներին օգնել է ահաբեկչություն իրականացնելու համար միջոցներ հատկացնելու հարցերում:
Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան չի կարող 100 տոկոս վստահությամբ հայտարարել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին ողջ է, սակայն ենթադրում է, որ նա առնվազն չի կարող ազդեցություն ունենալ ԻՊ-ի դեմ Մոսուլում և Ռաքքայում իրականացվող գործողությունների վրա:
Հայ դատի Եգիպտոսի հանձնախմբի անդամ Արմեն Մազլումյանը հույս ունի, որ Հայոց ցեղասպանության հարցին վերաբերող նախագիծը կմտնի խորհրդարան ու կդրվի քվերակության: Հանձնախումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակահատվածից ակտիվ աշխատանք է տարել, որպեսզի Եգիպտոսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն, Մազլումյանի համոզմամբ, որոշակի քաղաքական հանգամանքներով պայմանավորված՝ պահը դեռ պետական մակարդակով չի հասունացել, որպեսզի բարձրաձայն հայտարարեն դրա մասին:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 23-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: