Բաժիններ՝

Արջը մարդկանց հիացական բացականչությունների ներքո դժվարությամբ դուրս է եկել հորդահոս գետից

ԱՄՆ-ի հյուսիս-արեւմուտքում գետով նավարկող ամերիկյան ընտանիքը տեսանյութ է նկարահանել, որտեղ պատկերված է գետի ուժեղ հոսանքի մեջ հայտնված արջը, որը փորձում է դուրս գալ ջրից։

Մարդիկ ակտիվորեն խրախուսում էին գիշատչին, անկեղծորեն ցանկանալով, որ նա դուրս պրծնի: «Դե, բրդոտ, առա՛ջ, դե, առա՛ջ»,-լսվում է տեսանյութում: Հոլովակը YouTube-ում զետեղած մարդու խոսքով՝ նավի հրամանատարը, որում իրենք գտնվում Էին, շարժիչներն այնպես էր ուղղել, որ արջին ուժեղ հոսանքից մղեր դեպի ափ:

«Մենք կարծում էինք, որ նա դի փրկվի, որովհետեւ այդ գետի հետ կատակ անելը վտանգավոր է»,-նշել է նա:

Բայց եւ այնպես, ի վերջո գիշատչին, այնուամենայնիվ, հաջողվեց նավակի ուղեւորների հիացական բացականչությունների ներքո դուրս գալ ափ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս