Բաժիններ՝

ԱՄՆ-ում դատարանն ընդլայնել Է այն ներգաղթյալների շրջանակը, որոնց վրա չի տարածվում Թրամփի հրամանագիրը

Հավայիի նահանգի Հոնոլուլու քաղաքի դատարանն ընդլայնել է այն մերձավոր ազգականների շրջանակը, որոնց վրա չի տարածվում նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային հրամանագիրը վեց երկրներից (Իրանից, Լիբիայից, Սոմալիից, Սուդանից, Սիրիայից եւ Եմենից) անձանց ԱՄՆ մուտքի արգելքի մասին: Հուլիսի 13-ին այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով որոշումը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ օկրուգային դատավոր Դերիք Ուոթսոնն այդ կատեգորիայում է ներառել տատիկներին եւ պապիկներին, ինչպես նաեւ թոռներին, զարմիկներին եւ զարմուհիներին, որոնք ավելի վաղ բավականաչափ մերձավոր ազգականներ չեն համարվել երկիր մուտք գործելու համար: Եթե հավակնորդը հորաքույր եւ մորաքույր կամ քեռի եւ հորեղբայր ունի ԱՄՆ-ում, նա նույնպես ԱՄՆ մուտքի իրավունք կունենա:

Նախկինում ԱՄՆ-ի վարչակազմի մեկնաբանությանը համապատասխան մերձավոր ազգականների կատեգորիայի մեջ էին մտնում ծնողները, ամուսինները, երեխաները, այդ թվում հոգեզավակները, ինչպես նաեւ եղբայրները եւ քույրերը:

Հունիսի 30-ին Հավայիի նահանգի իշխանությունները Հոնոլուլուի օկրուգային դատարան Էին ուղարկել միջնորդագիր՝ ավելի վաղ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի կայացրած որոշման մի շարք դրույթներ պարզաբանելու խնդրանքով: Մասնավորապես, Հավայիի իշխանությունները համաձայն չէին մերձավոր կապերի մեկնաբանմանը եւ կածում են, որ երկրորդ խմբի ազգականների, ինչպես նաեւ փեսացուի եւ հարսնացուի առկայությունը պետք է թույլ տա ստանալ ամերիկյան այցագիր:

Հուլիսի 8-ին ԱՄՆ-ի իններորդ օկրուգի Վերաքննիչ դատարանը հրաժարվել է պարզաբանումներից:

Հունիսին Գերագույն դատարանը կայացրել է որոշում, որի համաձայն մասնակիորեն վերականգնվել է ներգաղթային հրամանագրի գործողությունը: Դատարանը որոշել է, որ ԱՄՆ ուղեւորության արգելքն այդ երկրների բնակիչների վրա տարածվում է, եթե նրանք ԱՄՆ-ում հաստատուն կապեր չունեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս