Ըստ հաղորդագրության՝ տուժածներ չկան։
2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 8-ը Վրաստանում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ 6423 ընկերություն է գրանցվել։
Արցախի ԱԳ նախարարը հիշեցրեց, որ այս տեսլականը նախատեսում է ազգային փոքրամասնության կարգավիճակով, Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում արցախահայության իրավունքների ապահովում։
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը կգործուղվի Կանադա, իսկ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Պորտուգալիա. համապատասխան որոշումներն այսօր ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև համագործակցությունը ռազմական ոլորտում մեծ ներուժ ունի։
Հարութ Սասունյանը տեղեկացրեց, որ հանուն հայրենիքի՝ մի կողմ է դրել իր ընդդիմադիր կեցվածքը և օրեր առաջ կապ է հաստատել ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի հետ՝ իր օգնությունն առաջարկելով ՄԱԿ-ում, սակայն նրան ասել են, որ այս պահին անելիք չկա:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) կողմից զեկույց է հրապարակվել երկրում հանցանք կատարած երեխաների վերաբերյալ:
Նշվում է, որ քննարկվել են նաև պարենային անվտանգությանը վերաբերող հարցեր, զրուցակիցներն անդրադարձել են պետական պահուստային միջոցների և հնարավորությունների բավարարվածության աստիճանին:
168.am-ի հետ զրույցում Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ղեկավար Աշոտ Հակոբյանն ասաց, որ, իհարկե, դժվարություններ կան, բայց ինչպես Արցախի մյուս գյուղերն, այնպես էլ Դրմբոնը նույն դժվարությամբ փորձում է հաղթահարել ադրբեջանական շրջափակման հետևանքները։
Հուսով ենք, որ համապատասխան կողմերի մասնակցությամբ Հայաստանն ու Ադրբեջանը կամրապնդեն երկխոսությունը, հաղորդակցությունը և համառորեն կլուծեն երկու երկրների միջև առկա վեճը»,- նշեց դեսպանը:
Պաշտոնական Անկարան 99 տարով վարձակալության է վերցրել Լիբիայի հյուսիս–արևմուտքում գտնվող Հոմս նավահանգիստը, որտեղ հիմնելու է ռազմաբազա։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կապանում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի
Այսօր ամբողջ օրը մարդիկ իրար հարցնում են, թե ի´նչ կատարվեց երեկ ՄԱԿ ԱԽ նիստում։
Վրաստանը և Իսրայելը երկու երկրների միջև ազատ առևտրի շուրջ բանակցությունները կսկսեն 2024 թվականին: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ամփոփելով Իսրայելի իր պաշտոնակից Բենյամին Նեթանյահուի հետ կայացած հանդիպման արդյունքները։
Ըստ ֆրանսիական «AFP» գործակալության լուրերի՝ Սիրիայում զինված խմբավորումները փախստականներին տեղափոխում են Լիբիա՝ նրանց ներկայացնելով որպես Թուրքիայի կողմից աջակցվող վարձկաններ։
Շվեդիայում Պետանվտանգության ծառայության ղեկավարի որոշմամբ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը «բարձրացվածից» հասցվել է «բարձրի»: Ըստ «Интерфакс» գործակալության՝ այս մասին հաղորդագրություն է տարածել շվեդական հատուկ ծառայությունը։
Լոնդոնի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ծխի ամպը երևում է մի քանի կմ հեռավորության վրա։ Որպես նախազգուշական միջոցառում՝ հրդեհի մերձակայքում գտնվող շենքերից շուրջ 1200 մարդ է տարհանվել։ Այս մասին հաղորդում է Լոնդոնի հրշեջ ծառայությունը։
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և ցեղասպանության կազմակերպման համար մեղադրվող Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի երեխաներին մեղադրում է իրենց ծննդյան օրը շատ համեղ թխվածքաբլիթ ուտելու համար: Այս մասին X սոցիալական ցանցի (նախկին Twitter) իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Օգոստոսի 17- ին, ժամը 17:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը’ օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։
Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) հայտարարել են Սիրիայի Ռաքքա քաղաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության գլխավոր պարագլուխներից մեկի վերացման մասին։
Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը (ԱՄԱԿԱԱ) հայտարարել է, որ երկիրը վերահսկող «Թալիբան» շարժումը վերջին 10 օրվա ընթացքում ԶԼՄ-ների աշխատողների է ձերբակալել Աֆղանստանի վեց նահանգներում: Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը:
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հայտնել է, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարել երկրի արևելյան սահմանին տիրող իրադրությունը և Բելառուսում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ներկայությունը քննարկելու համար։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Լ. Պ.-ն, 2022 թվականի սեպտեմբերի 16-ից զբաղեցնելով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) սպասարկման կենտրոնի մասնագետի պաշտոնը, կաշառք տվողի օգտին իր ծառայողական լիազորություններն օգտագործելով գործողություն կատարելու համար վերջինից պահանջել և ստացել է 100.000 ՀՀ դրամ կաշառք:
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով. «Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի օդանավերը։ Մեծ ու փոքր եղբայրներ»։
«Մենք, անշուշտ, խորապես մտահոգված ենք մնում առևտրային, մարդասիրական և մասնավոր տրանսպորտային միջոցների համար Լեռնային Ղարաբաղում միջանցքի շարունակական արգելափակմամբ։ Մենք ցանկանում ենք, որ այդ միջանցքը նորից բացվի։ Մենք շարունակում ենք Ադրբեջանի կառավարությանը կոչ անել շուտափույթ վերականգնել առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցումը միջանցքով», – ասել է Ջոն Քիրբին։
Իմ պատկերացմամբ՝ մի քանի բան կա, որ պետք է անել։ Առաջինը՝ միջազգային հանրության կողմից կոշտ պահանջ ներկայացվի Ադրբեջանին, ընդ որում՝ ոչ միայն միջազգային կազմակերպությունների կողմից։ Ես զարմացած եմ, թե ինչպես են Ադրբեջանում գործող միջազգային ընկերությունների աշխատակիցներն ընդունում այն ամենը, ինչ կատարվում է Արցախում, հանգիստ աշխատում են, հարկեր են վճարում և լրացուցիչ եկամուտ ապահովում Ադրբեջանի համար, որպեսզի նա էլ ավելի ուժեղ ճնշում գործադրի մեզ վրա։
Կոմպոզիտոր, մշակութային հայտնի գործիչ Արմեն Սմբատյանի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը վերանայելու խնդրանքով ՀՀ պատկան մարմիններին բաց նամակով են դիմել հայտնի երաժիշտներ եւ մշակութային գործիչներ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր և Ռուսաստանի 4 պետական մրցանակների ու Գրեմմիի դափնեկիր Յուրի Բաշմետը, մեր օրերի լավագույն դրամատիկ սոպրանո, օպերային դիվա Մարիա Գուլեգինան, մեծահամբավ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, օպերային երգչուհի, ՌԴ վաստակավոր արտիստ Վերոնիկա Ջիոեւան, դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան, Deutsche Grammophon-ի ամենաերիտասարդ արտիստ, ջութակահար Դանիել Լոզակովիչը։
«Հիմա գնդակը կրկին մեր դաշտում է։ Մենք պետք է հավաքենք մեր ուժերն ու հստակ պատասխան տանք այսպես կոչված միջազգային հանրությանը։ Առաջին հերթին պետք է գրողի ծոցն ուղարկել դավաճանների այս իշխանությունը։ Այլ տարբերակ չկա։ Հակառակ դեպքում մենք իսկապես կկորղնենք Արցախը, իսկ հետո նաև Հայաստանի Հանրապետությունը»։
Բրիտանական Chaarat Gold կազմակերպությունը Հայաստանում Կապանի հանքը 55.4 մլն դոլարով վաճառել է հայկական «Լիճքվազ» ՓԲԸ–ի հետ փոխկապակցված Gold Mining Company–ին։ Այս տեղեկությունը, ըստ ՍտուտնիկԱրմենիայի՝ հայտնում է Chaarat–ի մամուլի ծառայությունը։
Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան հանրապետության վարչապետից պահանջել է Անվտանգության խորհրդի (ԱԽ) արտակարգ նիստ հրավիրել։ Դրա պատճառ է դարձել այն, որ առավոտյան Բրատիսլավայում Սլովակիայի ոստիկանության Հանցավորությունների ազգային գործակալությունը (NAKA) խուզարկություններ է կատարել Սլովակիայի հետախուզական ծառայության (SIS) և Անվտանգության ազգային վարչության (ԱԱՎ) գլխամասերում։