«Նոր Դարաշրջան» կուսակցությունը մտադիր է մասնակցել առաջիկա ընտրություններին
Երեկ տեղի է ունեցել «Նոր Դարաշրջան» կուսակցության արտահերթ համագումարը։
Համագումարի օրակարգային հարցերի թվում էին մի շարք հարցեր, մասնավորապես՝ կուսակցության նոր նախագահի և խորհրդի նոր կազմի ընտրություններ, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։
Կուսակցության համագումարը կուսակցության նոր նախագահ ընտրեց իրավաբան, փաստաբան Հարություն Հարությունյանին։
Կուսակցության համագումարի կողմից ընտրվեցին նաև կուսակցության նոր խորհրդի կազմը, որի կազմում ընդգրկվեցին կուսակցության նորընտիր նախագահ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև կուսակցության անդամներ Դավիթ Վարդիկյանը, Հունան Բաբայանը, Աշոտ Մխիթարյանը և Համլետ Մինասյանը։
Համագումարը որոշեց, որ կուսակցությունը առաջիկայում մասնակցություն կունենա առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Համագումարին քննարկվեց նաև առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափը, որոշում կայացվեց սկսել քաղաքական խորհրդակցություններ մի շարք արտախորհրդարանական ուժերի հետ։



