ՆԱՏՕ-ն պնդում է, որ դաշինքը ներգրավված չէ Իրանի շուրջ հակամարտության մեջ. լրատվամիջոցներ
ՆԱՏՕ-ն ներգրավված չէ Իրանի շուրջ հակամարտության մեջ, բայց ուշադիր հետևում է իրավիճակին՝ իր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին գրում է Financial Times թերթը՝ հղում անելով դաշինքի ներկայանալ չցանկացած ներկայացուցչին։
«ՆԱՏՕ-ն ներգրավված չէ Իրանում պատերազմի մեջ, բայց ուշադիր հետևում է իրավիճակին՝ իր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար: Գլխավոր քարտուղարը (Մարկ Ռյուտե – խմբ.) մշտական կապի մեջ է դաշինքի անդամ երկրների ղեկավարների հետ»,- հրատարակությանը հայտնել է դաշինքի խոսնակը:



