Բաժիններ՝

Իրանի դեմ գործողության մեկնարկից ի վեր վիրավորում է ստացել շուրջ 290 ամերիկացի զինվորական

Փետրվարի 28-ին Իրանի դեմ Իսրայելի և Միացյալ Նահանգների ռազմական գործողության մեկնարկից ի վեր վիրավորում է ստացել շուրջ 290 ամերիկացի զինծառայող: Այս մասին CNN հեռուստաալիքին հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչը։

CENTCOM-ից հայտնել են, որ վիրավորների թիվը վերջին շաբաթվա ընթացքում աճել է 90-ով։ Ավելի վաղ հաղորդվել էր 200 վիրավորի մասին։

290 վիրավորից 255-ը վերադարձել է ծառայողական պարտականությունների կատարմանը, հավելել է ներկայացուցիչը։ Տասը զինվորական դեռևս ծանր վիճակում է։

Բացի այդ, մարտական ​​գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնը նշել էր, որ ամերիկացի զինծառայողների մեծ մասը վիրավորում է ստացել իրանական անօդաչու թռչող սարքերի գրոհների հետևանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031