Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախքան Իզմիրից Ստամբուլ մեկնելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Դեկտեմբերի 23ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելին։ 24.12.2016 Հայաստանի արտգործնախարարն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրենին։
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահից հետո այդ պաշտոնում երեք թեկնածուի՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ, ԱԻՆ-ի Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանի անուններն են շրջանառվում։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «ԵԼՔ» դաշինք անվանումով։
Սեյրան Օհանյանը նախօրեին համագործակցության առաջարկ է արել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանին (Ծաղիկ Ռուբո)՝ հորդորելով նրան իր «Երդվյալ ազատամարտիկներ»-ով միանալ իրեն։
Կառավարության փոփոխությունից հետո Արամայիս Գրիգորյանն ազատվեց բնապահպանության նախարարի պաշտոնից, և կարծիք կար, որ նա կնշանակվի Արարատի մարզպետ, բայց այդպես չեղավ։ Իսկ Արայիկ Գրիգորյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել Արարատի մարզի թիվ 18 ընտրատարածքից։ 2017թ. ինչպե՞ս է որոշվելու եղբայրների հարցը, չէ՞ որ նրանք երկուսով չեն կարող ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել նույն ընտրատարածքում։
Հակոբ Հակոբյանն ու Սամվել Ալեքսանյանը քավոր-սանիկ են, և նրանց հարաբերությունները՝ Պլըպուղու կարկատանի նման, երբեմն լարված են եղել, երբեմն «կտրվել են շաքարով»: Մալաթիայի թաղերում թեժ պայքարի խոր սպասում է` թեժ «փողերի» սպասումներով։
Միևնույն ժամանակ, Ծառուկյանի ուշացող հայտարարությունը շարունակում է լարված պահել քաղաքական դաշտի գրեթե բոլոր սուբյեկտներին, առավելապես իշխանությանը, պրոքոչարյանական ուժերին, որոնք վստահ են, որ Ծառուկյանը վերջին պահին հրաժարվելու է վերադառնալու մտքից։
«Սա Վիգեն Սարգսյանի երկրորդ պաշտոնական այցն էր Ռուսաստանից հետո, որտեղ ստորագրվեց հայ-ռուսական միասնական զորախմբի մասին պայմանագիրը։ Այս հարցը բազմիցս է քննարկվել վրացական փորձագիտական հանրության շրջանակների կողմից, քննարկումներ կային նույնիսկ, որ այն կարող է օգտագործվել Վրաստանի դեմ։ Բնականաբար, սա յուրահատուկ ժեստ էր Վրաստանին, որն ըստ արժանվույն կգնահատվի Վրաստանի իշխանությունների կողմից»։
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ:
Ընտրության ժամանակ կարևոր չէ, թե տվյալ դաշինքն ընդդիմադի՞ր է, թե՞ ոչ, դա ունի շատ քիչ նշանակություն, դրա համար ասել, որ ձևավորվում են ընդդիմադիր դաշինքներ, ու դրա համար կարող են հաջողություն ունենալ, դա չէ էականը։ Այստեղ խնդիրն է այն է, թե այդ ուժերը պոտենցիալ կունենա՞ն, բանակցելով արտաքին քաղաքական իշխանությունների հետ՝ կարողանա՞ն իրենց լավ վաճառել այդ կենտրոններում և խորհրդարանում տեղ ունենալ։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին զինյալներից Հալեպի ազատագրման գործողության ավարտի առիթով:
Միջոցառումից արված տեսանյութում, որը հրապարակված է Newsflare ծառայությունում, նաև կարելի է տեսնել ձնե վիշապ, դղյակ, ձյան հսկայական փաթիլ և մի քանի աշտարակ: Այս քանդակներն անելու համար պահանջվել է 120 հազար խորանարդ մետր ձյուն:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այսօր տեղի ունեցած «Երրորդ հանրապետություն» կուսակցության համագումարից հետո պատասխանելով լրագրողների հարցին՝ եթե համարում եք, որ 2012թ. ընտրությունները կեղծված էին, ապա ինչո՞ւ կեղծված ընտրություններից հետո գնացիք Բաղրամյան 26 ու պաշտոն զբաղեցրիք, ասաց, որ հոկտեմբերին իր հրաժարականի առիթով կազմակերպված ասուլիսի ժամանակ հանգամանորեն ներկայացրել է այդ ամենը.
«Ընտրական գործընթացները պահանջարկի տեսանկյունից սովորաբար դրական ազդեցություն են ունենում տնտեսության վրա։ Երբ մարդիկ ծախսողական վարքագիծ են դրսևորում, դա, բնականաբար, մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե հաջորդ տարի ընտրական գործընթացներն ինչպե՞ս կազդեն տնտեսության վրա։
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն այսօր շտապ հոսպիտալացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկը։ Բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք և ներկայումս պայքարում են նրա կյանքի համար, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով բժշկական շրջանակներում աղբյուրին։
իբիական Afriqiyah ավիաընկերության A320 ինքնաթիռի առևանգիչները հայտարարել են, որ իրենք պատկանում են «Ալ-Ֆաթիհ ալ Ջիդադ» խմբավորմանը, հայտնում է տեղի նորությունների «Էլ-Բիլյադ» պորտալը՝ հղում կատարելով լիբիական աղբյուրներին։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է առաջնագծում գտնվող ստորաբաժանումներ։
Մալթայում վայրէջք կատարած լիբիական Afriqiyah Airways-ի A320 ինքնաթիռի առևանգիչներն ազատ են արձակել բոլոր պատանդներին, հայտնում է Maltatoday պարբերականը։
Մալթայում վայրէջք է կատարել ներքին չվերթ իրականացնող լիբիական ինքնաթիռը, որտեղ կա ավելի քան 100 ուղևոր։ Տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռն առևանգվել է։
Սիրիայի Հալեպ քաղաքի ազատագրված շրջաններ են մտցվել ռուսական ռազմական ոստիկանության ջոկատներ, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։
Ադրբեջանը նոյեմբերին վաճառել է իր ոսկու պայուստների 11,89%-ը կամ 2,97 տոննա, հայտնում է ադրբեջանական Report կայքը՝ վկայակոչելով Արժույթի միջազգային հիմնադրամին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է նաև Հալեպի ազատագրման մասին լրագրողներից մեկի հարցին։
Համացանցում տեղադրվել է բեռլինյան տաքսիներից մեկի ավտոռեգիստրատորի տեսագրությունը, որը Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառի ահաբեկչության ժամանակ անցել է այդ հատվածով, հայտնում է The Guardian-ը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններին։
Միանգամից 4 մարդ է մահացել Ռուսաստանի Հրեական ինքնավար մարզում անտիֆրիզ (հակասառուցիչ) խմելու հետևանքով։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային վարչությունը։
Նվազագույնը 88 խաղաղ բնակիչ է զոհվել 2 օրում Սիրիայի Էլ-Բաբ քաղաքի շրջանին թուրքական ավիացիայի գործողությունների հետևանքով, հայտնել է Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների հարցով դիտորդական կենտրոնը։
Reuters գործակալության հաղորդմամբ՝ Բեռլինի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառի ամբոխին վրաերթ կատարած կասկածյալը՝ Անիս Ամրին, սպանվել է այսօր Միլանում։
Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում հակաահաբեկչական ստուգայցի շրջանակում 31 մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են ԴԱԻՇ-ի գործունեությանն առնչություն ունենալու մեջ։