«Մեզ համար Հայաստանը և Ադրբեջանը բարեկամ երկրներ են, և հուսով ենք, որ ակ անատես կլինենք տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, որը կլինի ողջ տարածաշրջանի օգտին: Անկասկած այս խնդիրը ռազմական լուծում չունի: Մենք ցանկանում ենք ականատես լինել հարցի խաղաղ ճանապարհով կարգավորմանը»,- հայտարարեց Ռոհանին:
«Կոմերսանտի» տեղեկություններով՝ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ավարտվել է Հարավային և Կենտրոնական ռազմական շրջանների պարենի ապահովման ծառայությունում ղեկավար պաշտոններ զբաղեցրած գնդապետ Դենիս Զորինի գործի հետաքննությունը:
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի մարդասպան Մերթ Ալթընթաշի հյուրանոցային համարի խուզարկության ընթացքում հայտնաբերվել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման և Ֆեթուլլահ Գյուլենի FETO շարժման մասին գրքեր, հայտնում է թուրքական Milliyet թերթը։
«Որ պահին տեսնում է, որ բալանսը խախտվել է, ինքը ստանում է գայթակղություն՝ որևէ ռազմական գործողություն իրականացնելու»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Ղարաբաղի հարցում միակ դաշնակիցներն Արցախն ու Հայաստանն են, այլ դաշնակիցներ չկան:
ԴԱԻՇ-ի զինյալները հարձակվել են Սիրիայի Էլ-Բաբ քաղաքի մերձակայքում գտնվող թուրքական դաշտային հոսպիտալի վրա, ինչի հետևանքով սպանվել է Թուրքիայի զինված ուժերի 3 զինծառայող, հայտնում է Hürriyet-ը։
Դեկտեմբերի 20-ին Մեքսիկայի Տուլտեպեկ քաղաքում հրավառությունների «Սան-Պաբլիտո» տոնավաճառում մի շարք պայթյունների հետևանքով զոհվել է 31 մարդ։
Նախարարությունը հանձնարարել է բոլոր սպորտային ֆեդերացիաներին ակումբներին և մարզիկներին չուղարկել Թուրքիա, քանի դեռ համապատասխան հանձնարարական չի լինի:
Աշխարհի ամենամեծ անապատում՝ Սահարայում (Հյուսիսային Աֆրիկա) 37 տարում առաջին անգամ ձյուն է տեղացել։
Ռուսաստանը կդադարեցնի Թուրքիայի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի սահմանման շուրջ ընթացող բանակցությունները: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով ՌԴ-ի արտաքին քաղաքական շրջանների աղբյուրին:
«Հաջողվում է Իրան-Հայաստան գործարար հանդիպումների ընթացքում փոքր բիզնեսից, միջինից բացի, խոշոր իրանցի ներդրողներին Հայաստան մղել»,- այս մասին այսօր Իրան-Հայաստան գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ ներկայացնելով հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակը:
Դեկտեմբերի 20-ից Ադրբեջանում զինված ուժերի ամբողջ հրամանատարական անձնակազմի մասնակցությամբ Եռօրյա հավաք է անցկացվում: Հավքները գլխավորում է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Այս գիշեր կոլումբիական Aerosucre ավիաընկերության բեռնատար Boeing-727 ինքնաթիռ է կործանվել երկրի հարավում, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Մենք Իրանի հետ ունենք առևտրային հարաբերություններ և գրեթե չունենք ներդրումային հարաբերություններ։ Այս կարծիքին է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ վերջին 28 տարվա մեջ Իրանը Հայաստանում 3 միլիարդ դրամից ավելի ներդրում չի արել։
Սիրիայի ազատ բանակի ջոկատները Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ լիակատար վերահսկողություն են սահմանել Էլ Բաբ-Հալեպ մայրուղու նկատմամբ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբին։
Մենք էլ մշտապես եղել ենք շիտակ և ազնիվ մեր հարաբերություններում և պատրաստ ենք այդպես էլ շարունակել: Օգտվելով առիթից՝ խնդրում եմ իմ խորին հարգանքն ու բարեմաղթանքները փոխանցել Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Հոսեյն Խամենեին: Բարով եք եկել Հայաստան:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Անկարայում սպանված Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի հրաժեշտի արարողությանը, ինչի պատճառով նրա ամենամյա մեծ մամուլի ասուլիսը հետաձգվել է՝ տեղափոխվելով դեկտեմբերի 23-ին:
Պետդուման այսօր հայտարարություն է ընդունել՝ կապված Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետ, որտեղ դատապարտել է այդ հանցագործությունը, կոչ է արել համագործակցել ահաբեկչության դեմ և ուժեղացնել արտերկրում ռուսական դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը։
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան ողջունում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ հայտարարությունը Մոսկվայի հանդիպման արդյունքներով։
Վերլուծաբանները ենթադրություն են հայտնել, էր ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները արդեն 2017թ.։ Այս մասին հայտնել է Bloomberg-ի կողմից հարցված փորձագետների 55%-ը։
Վերջին տվյալների համաձայն՝ Իրկուտսկում կեղծ ալկոհոլի թունավորման հետևանքով զոհերի թիվը հասել է 58-ի։
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին երեկ իր թուրք գործընկեր Բինալի Յըլդըրըմի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի համար կարևոր նշանակություն ունի Թուրքիայի հետ ռազմավարական բնույթ կրող հարաբերությունների զարգացումը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»-ը։
«Տնտեսական ակտիվության ցուցանիշը շատ մշուշոտ ցուցանիշ է, որն ով ինչպես ուզենա, այնպես էլ կհաշվարկի։ Դրա համար որևէ մի այդպիսի բաղադրիչ գոյություն չունի, որ ցույց տա տնտեսության զարգացում կամ ոչ զարգացում։ Դա բստրած ինստիտուտ է, գիտենք՝ ում կողմից և ինչպես ստեղծվեց՝ ապակողմնորոշելու համար զանգվածներին»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է Հանրապետության Նախագահը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության վարչակազմին։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռուսական Lenta.ru կայքին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի, ներառյալ՝ Մոսկվայի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներին։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան հոկտեմբերին օգտագործել է այսպես կոչված «կարմիր հեռախոսը»՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև թեժ գիծը՝ նախազգուշացնելու Ռուսաստանին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու հետևանքների մասին։
Ընտրությունների ելած քաղաքական ուժերն այցեքարտի՝ անունների, կարգախոսի, լոգոյի, ուղեկից երաժշտության փնտրտուքների մեջ են։ Նիկոլ- Էդմոն-Արամ Զավենի դաշինքը քննարկում է մի քանի տարբերակ՝ «Մենք» դաշինք, որը կուղեկցվի Անուշ և Ինգա Արշակյանների «Մենք ենք՝ մեր սարերը» երգով, և Հրանտ Մաթևոսյանի «Կարևորը մենք ենք ու Ավստրիան» թևավոր խոսքով, կամ՝ «Հանուն Հայաստանի»։
Եկող տարի ձևավորվելիք նոր խորհրդարանում լինելու է Ջավախքը ներկայացնող ոչ թե երկու, այլ մեկ պատգամավոր։ ՀՀԿ-ում որոշել են, որ ջավախահայության քվոտան նոր խորհրդարանում պետք է մեկով պակասացնել։ Դա է պատճառը, որ ներկայումս սրվել են Շիրակ Թորոսյանի ու Տաճատ Վարդապետյանի հարաբերությունները։
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումն ստանձնել է Բեռլինի ահաբեկչության պատասխանատվությունը, ինչի հետևանքով զոհվել էր 12 մարդ, հայտնում է Reuters գործակալությունը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ամենայն վճռականությամբ դատապարտել Է Բեռլինում կատարված ահաբեկչական գործողությունը, որի հետեւանքով առնվազն 12 մարդ Է զոհվել: