
Աֆղանցի աղջիկը ծնողների ցանկությամբ ավելի քան տասը տարի տղա է ձևանում

Աֆղանստանի բնակչուհի Սիթարե Վաֆադարն ավելի քան տասը տարի ստիպված է եղել տղա ձեւանալ հանուն ծնողների: Այդ մասին հայտնել է NDTV լրատվական պորտալը:
18-ամյա Վադաֆարը, որն ապրում է երկրի արեւելքի Նանգարհարի նահանգի գյուղերից մեկում, ունի հինգ քույր եւ ոչ մի եղբայր, ուստի ծնողները որոշում են ընդունել նրան դարձնել բաչա-պոշ, այսինքն՝ աղջիկ, որը տղամարդու հագուստ է կրում եւ տղամարդու պարտականություններ կատարում:
Աղջկան չէին ստիպում մաքրություն անել եւ կերակուր պատրաստել, սակայն ութ տարեկանից նա շաբաթվա մեջ վեց օր հոր հետ միասին աշխատում էր աղյուսի գործարանում, որպեսզի մարեն դրա տիրոջ հանդեպ ունեցած պարտքը:
«Ես երբեք չեմ է մտածում, որ աղջիկ եմ»,- լրագրողներին խոստովանել էՎադաֆարը: Նրա խոսքով՝ բանվորների մեծ մասը չգիտի, որ ինքն աղջիկ է, եւ նա իր սեռը թաքցնում է, որպեսզի իրեն չառեւանգեն: Ավանդույթի համաձայն, ամուսնական տարիքի հասնելով, Վադաֆարն իրավունք ունի հրաժարվել տղայի պարտականություններ կատարելուց: Բայց նա չի ցանկանում դա անել, որպեսզի նման ճակատագիր չվիճակվի իր 13-ամյա կրտսեր քրոջը: Բաչա-պոշի ավանդույթը տարածված է Աֆղանստանում եւ Պակիստանում: Այն ընտանիքին թույլ է տալիս խուսափել սոցիալական ճնշումից, որը կապված է տղա զավակ չունենալու հետ: Բազմաթիվ բաչա-պոշեր դժվարությունների են բախվում չափահաս տարիքում, քանի որ նրանց համար դժվար է լինում վարժվել կանանց համար նախատեսված կրոնական սահմանափակումներին: