
Մերկելը ժամանել է Վաշինգտոն՝ հանդիպելու Թրամփի հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 26-ի երեկոյան ժամանել է Վաշինգտոն, որտեղ բանակացություններ կվարի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին հայտնել է DPA գործակալությունը:
Նրա տվյալներով՝ Գերմանիայի կառավարության ղեկավարի այցը կտեւի մեկ օրից պակաս, բուն բանակցությունները կշարունակվեն երկուսուկես ժամ:
Ուշադրության կենտրոնում կլինեն Իրանի հետ միջուկային գործարքի ապագան, համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում, ինչպես նաեւ առեւտրական խնդիրները Եվրամիության եւ ԱՄՆ-ի հարաբերություններում: Սա կլինի 2017 թվականի մարտից ի վեր Մերկելի երկրորդ ուղեւորությունը Վաշինգտոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: