
Կիմ Չեն Ընը դարձել է ԿԺԴՀ-ի՝ Հարավային Կորեա այցելած առաջին առաջնորդը

Ապրիլի 27-ին սահմանամերձ Փանմունջոմում ավարտվել է Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների միջեւ պատմական բանակցությունների առաջին մասը: Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը բանակցությունների սեղանի շուրջն անցկացրել են մեկուկես ժամ,։
Բանակցություններն սկսվելուց առաջ երկու երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել անցկացնելու կառուցողական երկխոսություն՝ միտված Կորեական թերակղզում հաշտության եւ բարգավաճման հաստատմանը: Մասնավորապես, Կիմ Չեն Ընը վստահություն է հայտնել, որ Մուն Չժե Ինի հետ բանակցությունները «կբերեն լավ ու կարեւոր արդյունքի» եւ նշել է, որ հյուսիսկորեական կողմը պատրաստ է կատարելու այն բոլոր հանձնառությունները, որոնք կստանձնի:
Մուն Չժե Ինն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի առաջնորդին ցուցաբերած վճռականության եւ արիության համար եւ Կիմ Չեն Ընին կոչ է արել միասին հաշտություն եւ բարօրություն բերլու Կորեական թերակղզի: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն ապրիլի 27-ին հատել է սահմանը Փանմունջոմ սահմանային կետում՝ դառնալով Հյուսիսային Կորեայի առաջին առաջնորդը, որն այցելել է Հարավային Կորեա: Պատմական իրադարձությունը լրագրողների համար հեռարձակվում է Կոյանում, որը գտնվում է միջկորեական սահմանի մերձակայքում:
Դրանից առաջ նա սեղմել է Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի ձեռքը, որը տեւել է շուրջ 30 վայրկյան: Կորեական երկու պետությունների ղեկավարների ներկայում ընթացող հանդիպման մամուլի կենտրոնի տվյալներով՝ այս պատմական պահի լուսաբանման համար հավատարմագրվել են 2 հազար 962 լրագրողներ: Ըստ որում նրանցից շուրջ 900-ը ներկայացնում են արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցներ աշխարհի 36 երկրներից, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
The moment North and South Korea leaders met
The handshake that made history.Full story: http://www.bbc.co.uk/news/world-asia-43914208
Gepostet von BBC News am Donnerstag, 26. April 2018