Բաժիններ՝

Մելանյա Թրամփի մոմե պատկերաքանդակը հայտնվել է տիկին Թյուսոյի թանգարանի՝ Նյու Յորքի մասնաճյուղում

Միացյալ Նահանգների նախագահի տիկնոջ մոմե պատկերաքանդակը հայտնվել է տիկին Թյուսոյի թանգարանի՝ Նյու Յորքի մասնաճյուղում: Այդ մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ առաջին տիկնոջ պատկերաքանդակը՝ կապույտ զգեստով, դրվել է նախագահ Դոնալդ Թրամփի պատկերաքանդակի կողքին:

Մելանյա Թրամփի մոմե պատկերաքանդակը “Give Melania a Voice” («Մելանյային թույլ տվեք ատահայտվել») խորագրով ցուցադրանքի մի մասն է, որն այցելուներին թույլ կտա ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 31-ը նախագահի կնոջ անունից հաղորդագրություններ հրապարակել Twitter-ում թանգարանի էջում:

Թանգարանի տնօրենությունը հավաստել է, որ ամուսնական զույգից ստացվել է նրանց պատկերաքանդակների ստեղծման թույլտվություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30