
Փաշինյանը՝ Ծառուկյանի հետ առանց տեսախցիկների հանդիպման մասին. aravot.am

Aravot.am-ը գրում է. Այսօր հանրահավաքից հետո շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը Պուտինի հետ հանդիպում էր ունեցել, որից հետո տարածվել է հաղորդագրություն, ըստ որի վարչապետի ընտրությունը պետք է անցկացվի լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա:
Այս առնչությամբ հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. «Ընտրակաշառքով ձեւավորված ընտրությունների արդյունքը լեգիտիմ համարելը թյուրիմացություն է»: Հարցին՝ ՌԴ-նա այսպես չեզոքությունը չի՞ կորցնում, փաստորեն, անուղղակի աջակցություն է հայտնում՝ Փաշինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, սխալ մեկնաբանություն է, որովհետեւ ՌԴ-ն, ինչպես նաեւ որեւէ ուրիշ երկիր չի միջամտում Հայաստանի ներքին գործերին»:
Լրագրողները հետաքրքրվեցին Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից: Դրա մասին Փաշինյանը խոստացել էր խոսել հանրահավաքին, սակայն չխոսեց: Փաշինյանի խոսքով՝ «Ես իմ ելույթում ամեն ինչի մասին խոսեցի, ըստ էության ավելացնելու ոչ մի բան չունեմ: Մենք տարբեր ուժերի հետ տարբեր հարցեր ենք քննարկում եւ հնարավոր ելքեր՝ այս իրավիճակից»:
Հարցին՝ դուք իրենց քվեն ակնկալո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Ակնկալում ենք, որ ժողովրդի հաղթանակի արդյունքները դե յուրե արձանագրվեն եւ ով ուզում է արձանագրվի, պետք է կոնկրետ քայլ կատարի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝