ՀՀԿ-ական մարզպետը կոչ է արել խուճապի չմատնվել. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ղեկավարությամբ մարզպետարանում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը:

Մարզպետը համայնքների ղեկավարներին կոչ է արել խուճապի չմատնվել եւ տեղերից չբացակայել:
Նա հրահանգել է նաեւ զգոն լինել ու տիրապետել իրավիճակին՝ հետագա բարդություններից խուսափելու համար: «ՀՀԿ-ն կա ու կմնա»,-ասել է Աշոտ Ղահրամանյանը:

Ականատեսների վկայությամբ՝ մարզպետի տրամադրությունը շատ բարձր է եղել, ինչը ոգեւորել է նրա թիմակիցներին: Նկատենք, որ Ա. Ղահրամանյանը ապրիլի 24-ին ակնհայտ ընկճված տրամադրությամբ էր այցելել եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, ոչ ոքի հետ չէր խոսել եւ արագ հեռացել էր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30