Սա է հին և նոր աշխարհակարգն ու նրա «ջունգլիի կանոնները»։
Ուրալօղլուի խոսքով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու ներուժի լիարժեք օգտագործման միջոցառումների հետ մեկտեղ, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ նոր երթուղի բացելու համար
Երեկ և անցած օրերին տեղի ունեցած իրադարձությունները եկան ապացուցելու իմ ամենավատ կանխատեսումները։
Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին կեսին Հայաստանի իրական տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 5 մլրդ դրամ։ Տարադրամի համարժեքով՝ խոսքը 6 ամսում հազիվ 13 մլն դոլարի մասին է։
Իսպանիայի հարավային Սևիլիա քաղաքում կիրակի օրը բողոքի ցույցեր են տեղի ունեցել, քանի որ հասարակական վրդովմունքն աճում է այն սխալների պատճառով, որոնք հանգեցրել են նրան, որ հարյուրավոր կանայք չեն ստացել կրծքագեղձի քաղցկեղի հետազոտությունների արդյունքները, հայտնում է AFP-ն։
Իսրայելի օրենսդրական հարցերով նախարարական կոմիտեն հետաձգել է այն օրինագծի հաստատումը, որը թույլ կտար օրենսդիրներին դադարեցնել վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ ընթացող քրեական գործը, չնայած լրատվամիջոցների հաղորդումներին, որ այն ստացել է արդարադատության նախարար Յարիվ Լևինի աջակցությունը, հաղորդում է Times of Israel-ը։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը ճարտարապետ Միքայել Մկրտչյանը և երաժիշտ, դիրիժոր Վահե Բեգոյանն են:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակներում տարածքային հարցը քննարկվում է տարբեր ձևաչափերով, և Ռուսաստանի նախագահը այն քննարկել է նաև այլ ղեկավարների հետ։
Վերջին երեք օրերի ընթացքում Թբիլիսիում ձերբակալվել է 60 ցուցարար, այս տեղեկատվությունը հրապարակել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։
Լիբանանի առողջապահության նախարարությունն այսօր հայտարարել է, որ Իսրայելի կողմից երկրի հարավում և արևելքում մեքենաների վրա կատարված հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել:
Իշխանությունն արհեստական կոնֆլիկտ ի ցույց դնելով՝ թաքցրեց իրական պատճառը, թե ինչու չհրապարակվեց քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Դա իրենց խոստումն էր, իրար հերթ չտալով՝ ասում էին՝ հես ա կհրապարակենք, կտեսնեք՝ ինչ է տեղի ունեցել 44-օրյա պատերազմի արդյունքում։ Բա ինչո՞ւ չհրապարակեցին, որովհետև իրենց արդեն պետք չէ։ Մի բան ակնհայտ է՝ պատերազմի արդյունքների համար ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը։
Մալայզիայում երկօրյա բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակություններին հաջողվել է մշակել առևտրային անհամաձայնությունների լուծման շրջանակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև հաջորդ շաբաթ կայանալիք անձնական հանդիպման ժամանակ քննարկելու համար, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հոկտեմբերի 27-ին պաշտոնական այցով կայցելի Անկարա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Բուրհանեդդին Դուրանը։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ Հարավային Կովկասում ներկայիս աշխարհաքաղաքական վերադասավորումների ու արտաքին խաղացողների ձգտումների ու դիրքավորման ֆոնին բնական է, որ Հայաստանը ձգտում է եվրասիական ուղղությամբ դիրքավորվել այնպես, ինչպես Ղազախստանը, ինչպես նաև թուրքական ազդեցությամբ ուղղությամբ դիրքավորվել այնպես, ինչպես Ղազախստանը։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի բարձրացումը «փաստացիորեն չի քննարկվում»՝ իր չինացի գործընկերների հետ «շատ լավ» առևտրային բանակցություններից հետո։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կպատասխանի ռուսաստանյան ակտիվների բռնագրավման ցանկացած փորձի, հաղորդում է «Коммерсант»-ը՝ վկայակոչելով նրա հարցազրույցը ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին։
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի պատրաստակամության մասին՝ շարունակել հակամարտությունը ևս երկու-երեք տարի, The Sunday Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Արտակ Զաքարյանը գրում է. «Ամեն շաբաթվա նման, այսօր ևս մայրաքաղաքի Սուրբ Աննա եկեղեցին լեցուն էր իր հավատավոր զավակներով»:
Լևոն Զուրաբյանը գրում է. «ՆԻԿՈԼԻ ՖԻԱՍԿՈՆ»:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարել է, որ Իսրայելը՝ որպես ինքնիշխան պետություն, ինքն է որոշում իր անվտանգության քաղաքականությունը և այն, թե որ օտարերկրյա ուժերի հետ է համագործակցում, հաղորդում է Reuters-ը։
Երեկ հայտնի է դարձել, որ հիվանդանոցում մահացել է երիտասարդ ուսուցիչ, 26-ամյա Գիգա Ավալիանին, որին, ըստ առկա տեղեկությունների, Թբիլիսիի Թեմքա թաղամասում ծուղակ էին պատրաստել, ծեծի ենթարկել և ծանր վնասվածքներ հասցրել գլխի շրջանում, հաղորդում է TV Pirveli-ն։
Բացի սրբապղծությունը, այսօր տեղի ունեցավ Փաշինյանի համար ամենասարսափելին. ինքն էլ հասկացավ՝ այլևս չունի ժողովրդական աջակցություն, նույնիսկ 1000 մարդ չի կարողանում ապահովել իր միջոցառումներին:
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը նշել է, որ Աստծո դեմ պայքարելը անհնար է, և նա դա անողներին համարում է անհաջողակներ։
Ռուսաստանը միշտ բաց է իրավահավասար և ազնիվ գործընկերության համար բոլոր այն երկրների հետ, որոնք առաջնորդվում են ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներով։
Թուրքիայում սեռական ոտնձգությունների մեղադրանքով կալանավորվել է բարեգործական կենտրոնի սեփականատերը, ինչը պարզվել է BBC News Turkish-ի հետաքննության ընթացքում։
Չինաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները կիրակի օրը կրկին հանդիպել են Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում՝ շարունակելու առևտրատնտեսական հարցերով բանակցությունները, հաղորդում է Սինհուա գործակալությունը։
Առնվազն երկու բանվոր է զոհվել կիրակի օրը Իրաքի Զուբայր նավթահանքում նավթամուղում բռնկված հրդեհի հետևանքով, հաղորդում է Reuters-ը։
ՀՀ իրավապահ մարմինները երկու օր է, ինչ մտորում էին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քաղաքական բնույթ ունեցող նոր քրեական հետապնդում հարուցելու հարցի շուրջ։ Այս մասին հայտարարություն են տարածել Վարդան Ղուկասյանի պաշտպանական խմբի անդամները։
Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, սակայն գործընթացը բարդ է և պահանջում է լուրջ դիվանագիտական աշխատանք: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին («Россия 1») տված հարցազրույցում։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը թռչնի թռիչքի բարձրությունից չի նկարահանել այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Հովհաննավանքում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կարգալույծ քահանայի կողմից անցկացված և Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագի մասնակիցներին, հետևաբար չի ներկայացնելու հանրությանը, թե քանի աջակից է Փաշինյանն ունեցել այս միջոցառման շրջանակներում։