2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հայաստանի 1980 ընտրատեղամասերից մոտ 1750-ում կլինեն 3500 դիտորդներ։ Դիտարկվող տեղամասերն ընդգրկում են ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մինչև 98 տոկոս տարածքը:
«Ես գործադիրի մարդ եմ, անելիք չունեմ պառլամենտում, պառլամենտն իմ հագով չէ»,- ասել է նա նեղ միջավայրում` վկայակոչելով Լեւոն Տեր-Պետրոսյանի կարգավիճակը. «Ես եւս դրսից կղեկավարեմ դաշինքը, ինչպես նա է ղեկավարել ՀԱԿ-ն այս տարիներին»:
ՀՀԿ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Շենգավիթ վարչական շրջանի՝ «Առաջին» եւ «Երրորդ» մասի հատվածներում ՀՀԿ-ից առաջադրված Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանի դեմ մոբիլիզացրել է տարածքի քրեական աշխարհի ներկայացուցիչներին։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ընդգրկված չէ Ծառուկյան դաշինքի ոչ համամասնական, ոչ ռեյտինգային ցուցակում եւ հաջորդ ԱԺ‐ում նա այլեւս չի լինի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց պատգամավորն ինքը: «Ես եմ այդպես որոշել, մտածում եմ, որ պետք է մեր տեղը զիջենք երիտասարդներին»,‐ ասաց նա: Փոխարենը դաշինքի համամասնական ցուցակի 11‐րդ տեղում է նրա որդին՝ Արթուր Մանուկյանը:
Արմավիրի մարզում նախընտրական կրքերը թեժանում են: Այստեղ իրար դեմ ճակատամարտ են տալու Հանրապետական կուսակցության առաջամարտիկները: Գեներալ Սեյրան Սարոյանի հետ պայքարի մեջ է նաեւ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս):
Սեյրան Օհանյանի ուսերին է հետընտրական գործընթացներում բանակի ներգրավումը:
Եվրոպայի Airbus Group NV օդատիեզերական կորպորացիան 2016 թվականին զուտ շահույթը երկու երրորդով կրճատել է A400M ռազմափոխադրական ինքնաթիռի մատակարարումների ձգձգման պատճառով։
Օգնեք երեխային պայքարել բացասական էմոցիաների դեմ։ Հոգեբանները հավատում են, որ մյուսների նկատմամբ հոգ տանելու կարողությունը հաճախ ճնշվում է այնպիսի բացասական զգացումների արդյունքում, ինչպիսիք են բարկությունը, ատելությունը, ամաչկոտությունը, նախանձը։ Օգնեք երեխային հասկանալ բացասական զգացումները։ Ինքնավերլուծությունը նրանց կօգնի կարեկից, հոգ տանող անձ լինել։ Դա կարևոր է նաև հոգեբանական կայունություն հաստատելու համար։
«Չեմ կարծում, որ խոսք կարող է գնալ լայնամասշտաբ պատերազմի մասին, բայց իրադարձությունները, որոնք համեմատելի կլինեն ապրիլյան պատերազմի հետ, բացառված չեն, հենց այդ պատճառով ադրբեջանական կողմը և՛ ներքին, և՛ արտաքին աուդիտորիայի համար իրեն արդարացնելու քայլեր է ձեռնարկում»:
Հայաստանի ռուսական ռազմակայանում շարունակվում Է պլանային վերազինումը սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նոր եւ արդիականացված նմուշներով: Ընթացիկ տարում ռազմակայանում նոր սպառազինության բաժինն ավելացել է մինչեւ 60 տոկոս:
Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնն իր հիմնադրամի երեկույթին կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը:
Դաշինքն առաջիկա ընտրություններին կմասնակցի «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով: Դաշինքում ընդգրկված են «Հայ ազգային կ ոնգրես» և «Հայաստանի ժողովրդական» կուսակցությունները:
Սիրիական ընդդիմության բարձրագույն կոմիտեն իշխանության ներկայացուցիչների հետ ուղիղ երկխոսելու պատրաստակամություն է հայտնել:
Խուբուան նշել է, որ վրացական կողմն այս նպատակով ստիպված չի լինի էլեկտրաէներգիա գնել մերձակա հարեւաններից, քանի որ ջերմաէլեկտրակայաններն աշխատում են: «Հնարավոր է ոչ մեծ հզորություններ ստացվեն Հայաստանից»,- ասել է նա:
«Մեզ հավաստեցին, որ Իրանը շահագրգռված է մոտ ժամանակներս 12 Sukhoi Superjet 100 ինքնաթիռների ձեռքբերմամբ»,- ասել է նա:
Արցախի ժողովուրդը, 1991թ. ստեղծելով հանրապետություն, արդեն կիրառել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը՝ ողջունելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի հիման վրա:
«Մենք չենք ասում՝ մենք այսպես գնում ենք, հետո ղուշ ու գիր կգցենք, կտեսնենք՝ էդ 100 հոգուց ով կանցնի պառլամենտ։ Կուսակցություն կա, 300 հոգանոց ցուցակ է ներկայացնում, դրանով պարծենում է։ Հաստատ Հանրապետականի չափ ոչ մեկը չէր կարող ներկայացնել, բայց մենք արհեստական ուռճացման ճանապարհով չենք գնացել, և այսպես ավելի արդյունավետ է, որպեսզի նաև ավելի անկեղծ լինենք ընտրողի հետ»։
«Ժողովրդավարություն հանուն Ադրբեջանի» կազմակերպությունը դիմելով բոլոր ժողովրդավարական ուժերին կոչ է անում համախմբել և հայտնել իրենց դիրքորոշումը Ադրբեջանում աստիճանաբար խորացող բռնապետության և իշխող կլանի կամայականությունների վերաբերյալ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող մի քանի անճշտությունների պատճառով, եթե դրանք չուղղվեն, մերժել ամբողջ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի գրանցումը։ Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, նման վտանգ դաշինքին չի սպանում։
«Վրացական երազանքժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունից երկրի խորհրդարանում ընտրված 115 պատգամավորներից 37-ը միլիոնատերեր են:
Ադրբեջանի ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ երկրում զանգվածային կալանավորումները հետապնդում են հասարակության բողոքը նվազեցնելու նպատակ՝ կապված երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային Ադրբեջանի փոխնախագահ նշանակելու հետ, գրում է kavkaz-uzel.eu-ն։
Կալիֆոռնիայի Սան-Խոսե քաղաքում Կոյոտ-Քրիք գետը դուրս է եկել ափերից ու ջրածած կարել քաղաքի հարավային շրջանները։
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին պնդում է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է իրեն, թե Անկարան ապագայում պատրաստվում է լքել ՆԱՏՕ-ն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ տվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու համար թեկնածու գրանցելու փաստաթղթերում առկա անճշտությունները վերացնելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում հարցը հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրեց ԿԸՀ անդամ, նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ փետրվարի 22-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտ զորքերի շփման գծում սպանվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող Խալիլով Խանօղլան Ինտիզամ օղլուն։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին Բարեկամության շքանշանով է պարգևատրել, հայտնում է RIA Novosti-ն։
Հայաստանի և ՌԴ ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ՌԴ ԱԳՆ Ընդունելությունների տանը բացել են երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են արխիվային փաստաթղթեր։
Հանրապետության Նախագահը ողջունել է վարչապետի նախաձեռնությամբ ընդամենը մի քանի ամիս առաջ ստեղծված այս կենտրոնի հետևողականությունը, գործնական մոտեցումն ու տրամադրվածությունը աշխատանքին և մաղթել հաջողություններ ու եռանդ նախատեսած ծրագրերը կյանքի կոչելու համար:
Ռուսաստանի Դաշնությունն անտարբեր չէ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ճակատագրի նկատմամբ: Այս մասին Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ևս շեշտեց, որ Երևանը ՌԴ-ի առանցքային գործընկերներից է ԱՊՀ տարածքում, որի հետ համագործակցում է ԵՏՄ-ի, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակում։