Ես բազմիցս ասել եմ, որ այդ մարդու հետ աշխատել եմ, նրան հարգում եմ: Ցանկացած հարցով կարող են նրա հետ խոսել: Պարզապես անկեղծ ասում եմ, որ նա որեւէ կապ չունի դաշինքի հետ: Եթե գտնում եք, որ խուսափում եմ, սխալվում եք: Կգա ժամանակը, եւ դուք դրանում կհամոզվեք:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պարտականությունները դեսպան Վիտալի Չուկինի մահից հետո կատարելու է նրա առաջին տեղակալ Պյոտր Իլյիչևը, հայտնում է Interfax-ը։
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը մեղադրվում է Եվրախորհրդարանի ղեկավար եղած ժամանակահատվածում ֆինանսական խարդախությունների կատարման մեջ։
Իրանը չի փոխել իր քաղաքականությունը տարածաշրջանում՝ անտեսելով ավելի վաղ Վաշինգտոնի «պաշտոնական նախազգուշացումները»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, որը Սպիտակ տանը զբաղեցնում է ավագ խորհրդականի պաշտոնը, պնդել են, որպեսզի ԱՄՆ նախագահը հրաժարվի կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից, հայտնում է Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
ՀՀԿ հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը վերջին օրերին ինտենսիվորեն քննարկում է ԱԺ ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանին ԱԺ նախագահ դարձնելու հնարավորությունը։
«Արձակուրդ չեմ գնալու, ես այդ ամբողջ աշխատանքները կկազմակերպեմ իմ աշխատանքային ժամերից դուրս։ Միանշանակ կհասցնեմ։ Ես այդ աշխատանքները իմ ազատ օրերի ու հանգստի հաշվին կկատարեմ՝ բացարձակ չվնասելով պետական գործը։ Բնական է, նաև օրենքով չարգելված բոլոր իմ հնարավորություններով օգտակար կլինեմ իմ կուսակցությանը»,- ասաց մարզպետը։
Հայտնի է դարձել բլոգեր Ալեքսանդր Լապշինի նոր փաստաբանի անունը, որը պաշտպանելու է նրա շահերը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
ԱՄՆ-ը սիրիական խնդիրը կլուծելի երկու ճանապարհով՝ բուն հակամարտության կարգավորմամբ, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելով, ինչպես նաեւ անվտանգության գոտիների ստեղծմամբ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որը հաստատում է փոխըմբռնման մասին հուշագիրը Ադրբեջանի և Իսրայելի կառավարությունների միջև համատեղ հանձնաժողովի ստեղծման հետ կապված։
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ որոշ ռեյտինգային թեկնածուների կողմնակիցներ այս օրեին մտածում են, թե ինչպես կարելի է ընտրությունների օրը խափանել տեղամասերից տրվելիք ուղիղ հեռարձակումը եւ անել այն, ինչ սովորաբար անում են բոլոր ընտրություններին:
Արդեն ներկայացվել են խորհրդարանական ընտրություններին մասնակից կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների ցուցակները։ Հայաստանն այլևս նախընտրական փուլում է։ Ինչպիսի՞ն կլինի նոր խորհրդարանը, ո՞ր ուժերն առավել մեծ հնարավորություն ունեն հայտնվելու ԱԺ-ում:
Եվրամիությունն ընդլայնվելու է, բայց 2020 թվականից ոչ շուտ: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ փետրվարի 23-ին ելույթ ունենալով Լեւենի կաթոլիկական հաալսարանում:
ԱՄՆի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ընդլայնել երկրի միջուկային զինանոցը: Այս մասին, նա հայտարարել Reutersին տված հարցազրույցի ժամանակ:
Փորձագետներն այս եզրակացությանն են հանգել՝ տարրալուծելով այն նյութը, որը մնացել էր զոհվածի դեմքին եւ աչքերին:
«Շատ մտահոգիչ է, որ Ադրբեջանի իշխանությունները սկսել են քրեական հետապնդումներ Եվրախորհրդարանի այն պատգամավորների նկատմամբ, ովքեր մասնակցում էին Լեռնային Ղարաբաղում անցկացված Սահմանադրական հանրաքվեին որպես դիտորդներ»:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի քաղաքական ծրագրերը վերջնականապես տապալվեցին: Մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունների հետ չկարողանալով որեւէ շոշափելի արդյունքի հասնել, ՄԱԿ կուսակցության նախագահն իր անվան հետ կապվող բիզնեսները Հայաստանից տեղափոխել է ԱՄՆ:
Երեւանի քաղաքապետարանը չի շտապում որեւէ կերպ գնահատել համար 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանի արարքը, դա որակել օրենքի խախտում եւ համապատասխան տույժ կիրառել: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սեդա Հակոբյանը, որը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կինն է եւ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հարսը, հրահանգում է իր ենթակայությամբ աշխատող մարդկանց, որ նրանք մարզերում ապրող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում:
Քաղաքական ուժերը քարոզարշավին առնչվող վերջին պատրաստություններն են տեսնում: ՀՀԿ-ն «մթության քողի տակ» անգամ իր կարգախոսն է թաքցնում՝ պարտիզանական լռություն պահպանելով քարոզարշավին վերաբերող բոլոր դետալների մասին: Մյուս քաղաքական ուժերն իրենց քարոզարշավն սկսելու են տարբեր տեղերից, տարբեր ձեւաչափերով:
Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակի ամենահայտնի դեմքերը, ովքեր իսկապես կարող են մոտ 15000 ձայն հավաքել, խիստ նեղսրտած են այս իրավիճակից: Բանն այն է, որ մոտ 15000 ձայն հավաքելու համար, բոլոր անհրաժեշտ ծախսերը հաշվի առած, անհրաժեշտ է 7–10 միլիոն դոլարին համարժեք դրամ:
Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, խախտել է ներքին պայմանավորվածությունը եւ գնացել Մասիս քաղաքում շտաբ է բացել, ինչը դժգոհություն է հարուցել։ Մուրադ Մուրադյանն էլ որոշել է պատժել նրան։ Ուղարկել է իր թիմի տղաներին, որոնք մի քանի մեքենայով մտել են Արայիկ Գրիգորյանի շտաբ, դաժան ծեծի են ենթարկել շտաբի պատասխանատուներից Սամվել անունով մի անձի, որը գլխի շրջանում ստացել է մի շարք վնասվածքներ։
Որտեղի՞ց է սկսելու և ի՞նչ քարոզարշավ է վարելու «Ծառուկյան դաշինքը»՝ հարցրինք մամլո պատասխանատու Իվետա Տոնոյանին։
«Փաստին» հասած տեղեկություններով՝ Կադաստրի պետական կոմիտեի տեղակալ, այդպես էլ ՀՀԿ–ն չլքած պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին՝ Դավիթ Սեդրակյանը, աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին տեղեկությունը «Փաստի» հետ զրույցում հաստատեց Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը: «2 օր առաջ, կարծեմ, դիմում է ներկայացրել»,– ասաց Սարգսյանը:
Թիվ 2 ընտրական տարածքը, որը ներառում է Երևանի Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր համայնքները, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը երեկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) չորս շտաբ է փակել և զգուշացրել՝ Դավթաշեն համայնքին չմոտենալ։
Հանրապետական կուսակցության երկու պատգամավորներ նախընտրական բախումներ են ունեցել։
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն և կանադացի ռեփեր Դրեյքը Brit Awards-ի մրցանակ են ստացել որպես լավագույն արտասահմանյան կատարողներ: Լավագույն արտասահմանյան խումբ է ճանաչվել ամերիկյան A Tribe Called Quest-ը: Միջազգային անվանակարգերում երեք հաղթողներից ոչ մեկը չի ժամանել մրցանակաբաշխությանը: Դրեյքը տեսանյութ է պատրաստել, որում շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին:
«Հայաստանը ձգտում է օգտագործել իր հնագույն ժառանգությունը, որը ներառում է եգիպտական բուրգերից էլ ավելի վաղ քաղաքակրթություն, ինչպես նաև գինեգործական հարուստ ավանդույթները՝ առաջ մղելու զբոսաշրջության ոլորտը». Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին գրել է «Financial Times» խմբի «fDi Magazine» պարբերականը: «fDi Magazine» -ի գլխավոր խմբագիր Քորթնի Ֆինգարը Հայաստանում հյուրընկալվել էր դեկտեմբերի 1-2-ը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի հրավերով:
Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող համագործակցության ձևը և մակարդակը թելադրում են աշխարհագրությունը, գլոբալ և տարածաշրջանային քաղաքականությունը, իսկ գլխավորը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելը: Երկու երկրներում գործող վարչակարգերի իշխանության պահպանումը համագործակցության այլ ձև ուղղակի անհնար է դարձնում:
Ադրբեջանը վերջին շրջանում ոչ միայն տորպեդահարում է բանակցային գործընթացը, այլ նաև իր ոչ տրամաբանական գործունեությամբ մարտահրավեր է նետել ողջ քաղաքակիրթ աշխարհին:
Ստանիսլավ Տարասովը, չնայած ռուսական ջանքերին, մեծ ակնկալիքներ չունի այս նախարարական բանակցություններից, ինչը բնական է համարում` հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրավիճակը։