
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կդիմեն վճռաբեկ դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ստացել են վերաքննիչ քրեական դատարանի փետրվարի 7-ի որոշումը, որով անփոփոխ էր մնացել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը երկարացնելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել երկրորդ նախագահի պաշտպանական թիմը, ինչը վերաքննիչ դատարանը մերժել էր:
Պաշտպանական թիմի խոսնակ Էլեն Առաքելյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ փետրվարի 12-ին ստացել են Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որը կբողոքարկվի վճռաբեկ դատարան: