
Անդրեյ Ղուկասյանը դժգոհել է՝ «վարչապետն իրեն ուղղակի կրակն է քցել». «Փաստ»

«Դեկլարատիվ բնույթի հայտարարություններից անցումը կոնկրետ արդյունքների, կարծես թե, այնքան էլ չի ստացվում: «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններին պարբերաբար զեկուցվում են օրեցօր աճող արտագաղթի և տնտեվում են օրեցօր աճող արտագաղթի և տնտենի որ իրենց կողմից հռչակած տնտեսական հեղափոխությանը, բացի ֆեյսբուքյան մեկնաբաններից, արձագանքներ չկան:
Բանն այն է, որ վարչապետի՝ պարբերաբար հնչեցվող ներդրումային դաշտի թափանցիկության և ՀՀ-ում կոռուպցիայի վերացման մասին հայտարարությունները արդեն վստահություն չեն ներշնչում և, ըստ «Փաստի» աղբյուրների, Փաշինյանը հույսը դրել է լոկալ, տեղական հայրենասիրության ֆոնի ներքո ներդրումներ ներգրավելու վրա և մարզպետներին հանձնարարել է մարզերում կատարել խորքային ուսումնասիրություններ՝ հասկանալու, թե տվյալ մարզում ՀՀ սահմաններից դուրս ապրող ինչ գործարարներ կան, և, ըստ այդմ, յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանքներ տանել, խնդրել, որ մարզերում գումարներ ներդնեն:
Այս հարցում վարչապետը մեծ հույսեր է կապում հատկապես Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանի և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ:
Ի դեպ, Ղուկասյանը նեղ շրջապատում դժգոհել է՝ ասելով, թե «վարչապետն իրեն ուղղակի կրակն է քցել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: