Սիրիայի արդյունաբերությունն աշխատող ձեռքերի, որակյալ մասնագետների խիստ կարիք ունի
Սիրիայի արդյունաբերությունը որակյալ մասնագետների խիստ կարիք ունի, աշխատանքի շուկայում նրանց բացակայությունը գլխավոր խոչընդոտն է արտադրության վերականգնման ճանապարհին: Այս մասին հայտարարել են պետական խոշոր ձեռնարկությունների տնօրենները, ձեռնարկություններ, որոնք գտնվում են Ռիֆ Դամասկոսի նահանգի Թել Քուրդիի արդյունաբերական գոտում: Մինչեւ պատերազմն այդ տարածքը համարվում էր գրեթե ամբողջ Սիրիայի արդյունաբերական կորիզը, այստեղ աշխատում էին հազարից ավելի գործարաններ, որոնք արտադրում էին ամենատարբեր ապրանքներ՝ սպիտակեղենից մինչեւ ավտոմոբիլներ:
Պատերազմի ընթացքում զինյալներն այստեղից տարել են ամենն, ինչ կարողացել են տանել, իսկ մնացածը պայթեցրել են: Ամենակարճ ժամկետում արդյունաբերական կլաստերի վերականգնումը պետական կարեւորության գործ Է, Սիրիայի կառավարությունն այն նշել է կարեւորագույն գերակայությունների թվում, եւ առաջին 70 ձեռնարկություններն այստեղ արդեն սկսել են աշխատել:
Առաջնահերթություններից է սննդի արդյունաբերության ձեռնարկությունների վերականգնումը: Դամասկոսի «Սաֆիր» քաղցրավենիքի գործարանն իր արտադրանքով ապահովում էր երկրագնդի կեսը: Այժմ վերականգնված է ընդամնը երկու արտադրամաս: «Մենք օրական շուրջ 4 հազար տուփ պատրաստի արտադրանք ենք տալիս, մեր գործարանում ընդամենն աշխատում է 80 բանվոր:
Մնացած դժվարությունները կապված են պատժամիջոցների եւ աշխատող ձեռքերի, հատկապես որակյալ աշխատողների պակասի հետ: Մենք սպասում ենք, թե արտասահմանից երբ կվերադառնան որակյալ կադրերը»,- պատմում է ընկերության արտադրության պետ Նիդալ ալ Աթթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: