Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ։
Ջեյմս Օ՛Բրայենը գոհունակությամբ շեշտել է, որ նիստն անցկացվել է արդյունավետ՝ ավելացնելով, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ տարբեր ուղղություններով բարեփոխումներն առաջ մղելու նպատակով:
Լափամանից օգտվողը դուք եք, դուք ձեզ տեսե՞լ եք. Դանիելյանը՝ ՔՊ-ին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց՝ քանի որ Ադրբեջանում վտանգ են զգում հայ ընդդիմադիրներից և նրանց անվանում են ռևանշիստներ, ուստի այդ ընդդիմադիրների դեմ պետք է պայքար տանեն։
Սոնա՛, կարելի է մի քիչ դաստիարակված լինել. Գալստյանը՝ ՔՊ-ականին
Ըստ նախարարի տեղակալի`առաջարկվում է նաև շտապօգնության մեքենաների և ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղևորասրահները ևս տեսահսկման համակարգերով ապահովել:
Որքան էլ ինքնախաբեության համար շարունակ գոռաք լեգիտիմ, ինքնիշխան, աննախադեպ բառերը, նախադասության մեջ դրանց տեղերն ինչպես էլ փոխեք, մեկ է՝ իրականությունից փախուստ ձևակերպել չի հաջողվելու:
հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ամերիկյան կողմից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
Ազգային ժողովն ընդունեց օրենքների նոր փաթեթ, որով առք ու վաճառքի, արտադրական, անշարժ գույքի առք ու վաճառքի կամ վարձակալությամբ տրամադրման, վարսավիրական, մարմնի խնամքի, ավտոտեխսպասարկման ծառայությունների, ծրագրային ապահովման մշակման և շինարարական աշխատանքների կատարման, անշարժ գույքի գնահատման և չափագրման, սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների կազմակերպման և հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը, միկրոձեռնարկությունների մեծ մասի դեպքում կտրուկ՝ 2-3.3 անգամ բարձրացվում է շրջանառության հարկի դրույքաչափը։ Կատարվող փոփոխությամբ հարկման ընդհանուր համակարգ տեղափոխվող գործունեության տեսակների, այդ թվում՝ փաստաբանական և նոտարական ծառայությունների գծով տնտեսավարողները 2025թ. հունվարի 1-ից կվճարեն 20% ԱԱՀ և 18% շահութահարկ։
#ՀԻՄԱ. ԱԺ-ում հայտարարությունների ժամ է.#ՈԻՂԻՂ
Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ-ն նաև հավաքել է գրեթե 500 միլիոն եվրո Ուկրաինայի էներգետիկ համակարգի համար՝ հաշվի առնելով Ռուսաստանի հարձակումներն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի և սահմանազատման գործընթացի, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և այլ թեմաների շուրջ:
Ամերիաբանկի վաճառքի որոշումը եղել է շատ ավելի վաղ, քան Ռուբեն Վարդանյանի բանտարկությունը․ Գալստյան
Բելառուսը կմասնակցի օկուպացված Արցախի տարածքներում վերականգնման աշխատանքերին։ Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սախիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։
Ելիսեյան պալատը կտրականապես հերքել է մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտածում է հրաժարական տալու մասին, հայտնում է Europe 1 ռադիոն։
Մոսկվան և Թեհրանը շարունակում են աշխատել ռուս-իրանական համագործակցության համապարփակ պայմանագրի վրա, որը կփոխարինի հնին։ Հարցը բարձրացվել է երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ։ Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Դիվանագիտական գերատեսչությունը նաև հավելել է, որ նախարարները համադրել են երկկողմ քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ հարցերի վերաբերյալ դիրքորոշումները։
Վահագն Ալեքսանյանն ո՞վ է, ի՞նչ է. Բագրատ սրբազան
Արևմուտքի քավորությամբ կորցրել ենք Արցախը. Օ՜Բրայենը գալիս է՝ նոր հանձնարարականներ տալու. Շարմազանով
«Այն դեպքում, երբ ես իրոք չկարողանամ հասնել դատարան, այդքան փակ լինեն փողոցները մի քանի օր, վստահ եմ՝ կհաջողվի»,- այսօր իր վերաբերյալ դատական նիստից ավարտից հետո 168.am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որ պարագայում կհաջողի Սրբազան շարժումը:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Բերբոքի խոսքով՝ կարևոր է, որ պատերազմում հաղթելուց հետո Ուկրաինան ոչ միայն ազատ լինի, «այլև տնտեսապես կարողանա իր ոտքերի վրա ամուր կանգնել միացյալ Եվրոպայում»:
Չինական սոցիալական ցանցերում հայտնված կադրերում, ըստ CNN-ի, երևում են երկու տղամարդ և մեկ կին, որոնք պառկած են գետնին՝ արյան մեծ հետքերով ծածկված, շրջապատված ականատեսներով: Նրանք գիտակից վիճակում էին և խոսում էին բջջային հեռախոսներով։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ԱԺ ամբիոնից հրապարակային դիմել է Ալեն Սիմոնյանին, Անդրանիկ Քոչարյանին, Բաբկեն Թունյանին ու Արփի Դավոյանին, ասելով, որ վայր է դնում պատգամավորական մանդատը, և տվել 3 օր ժամանակ, որ իրենք էլ վայր դնեն իրենց մանդատները։
Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) նախագահ Քերոլին Մուգարին, համանախագահներ Վան Գրիգորյանին, Էնթոնի Բարսամյանին և գործադիր տնօրեն Բրայան Արդունին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
«Այսօր մարդկանց մեջ վարանում կա, մարդիկ չեն պատկերացնում, թե Նիկոլ Փաշինյանն ինչ աստիճանի ամբարտավան կարող է լինել, որ այդպես կառչի աթոռին։ Ու այդ աթոռի, պարգևավճարի ու դրամի միջոցով փչացնել հարյուրավոր մարդկանց»,- շեշտեց Պարույր Հայրիկյանը։
Միջադեպի մասին հաղորդագրությունից հետո երկրի նախագահ Լազարուս Չակվերան չեղարկել է պլանավորված ուղևորությունը Բահամյան կղզիներ
Հունվարի 27-ին սիրիա-հորդանանյան սահմանի Էթ Թանֆի շրջանում արևմտյան կոալիցիայի ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել էր երեք ամերիկացի զինվոր, վիրավորվել՝ 40-ը:
Բարձրախոսով նախազգուշացումից և նախազգուշական կրակոցներից հետո հյուսիսկորեացի զինվորները վերադարձել են սահմանի իրենց կողմը։
Զորավարժությունների առաջին փուլն սկսվել է մայիսի 21-ին։ Դրանք անցկացվում են Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ։ Նախագահը զորավարժություններն անվանել է «պլանային աշխատանք»։