Փաշինյանը խոշոր գործատուներին խնդրել է մի փոքր բարձրացնել աշխատավարձերը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է խոշոր գործարարններին, որի ժամանակ խնդրել է նրանց մի փոքր բարձրացնել աշխատավարձերը։

«Եթե աշխատավարձը, օրինակ, 195 կամ 197 հազար է, ապա շնորհակալ կլինենք, եթե այդ եզրային վիճակների հանդեպ մեր գործատուները մի քիչ ավելի ուշադիր լինեին, որպեսզի ավելի շատ քաղաքացի կարողանա օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ այս փուլում համակարգում ընդգրկված են 200 հազարից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։

Հանդիպմանը մասնակցել են Սամվել Ալեքսանյանը, Կարեն և Միքայել Վարդանյանները, Ռալֆ Յիրիկյանը, Դավիթ Երեմյանը, Արտակ Սարգսյանը (SAS), Գոհար Աբաջյանը (Արարատ Միրզոյանի կինը) և այլք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930