Հնդկաստանի ռազմական ավիացիան հայտնաբերել է Ան-32 ռազմափոխադրական ինքնաթիռի բեկորները, որը հունիսի 3-ին կորել էր երկրի հյուսիս-արեւելքում:
«Այդ փաթեթում սահմանադրության 46 հոդվածներում ներկայացված էին փոփոխություններ, և մի շարք կարևոր օրենսդրական ակտերում՝ ևս։ Վեթինգն ընդամենը մեկն էր այն լուծումներից, որով առաջարկվում էր այդ խնդիրները լուծել»
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան օրերս իր ֆեյսբուքյան էջում առանց մեկնաբանության մեջբերել էր Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած խոսքերը: Նա մասնավորապես գրել էր. «Փաշինյանը պետերբուրգյան համաժողովում. «Երբ բոլորը դժգոհ են, պետք է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն»»:
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ ոստիկանությունը վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն է կազմել՝ այս տարվա մայիսի 15-ին Նոր Նորքի դատարանի առջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանության ծառայողներին հրապարակայնորեն վիրավորելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը:
ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի գործողություններն Իրանի դեմ, հայտարարել է, որ առկա է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը չկատարելու՝ աշխարհին հարկադրելու փորձ՝ մեկ երկիր խեղդելու համար:
«Կադրային ոլորտը շատ դինամիկ ոլորտ է, և երբեմն լինում են փոփոխություններ։ Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանին, ապա, որքանով տեղյակ եմ, նա որոշել է զբաղվել ավելի ակտիվ քաղաքական գործունեությամբ, այդ պատճառով էլ որոշել է պաշտոնից ազատվել»:
Սահամանադրական դատարանը մեկ ամսով երկարաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը։
Ռուսաստանը շարունակում է մնալ այն համոզման, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի առանց էսկալացիայի: Այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հունիսի 12-ից մինչեւ 14-ն այցով կգտնվի Իրանում եւ առանձին հանդիպումներ կունենա նախագահ Հասան Ռոուհանիի ու Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ:
ՌԴ դեսպանատունը չի ստացել պաշտոնական տեղեկություն այն մասին, որ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին ՌԴ-ում ժամանակավոր ապաստան է տրամադրվել։ Այս մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ նշեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Լեւոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Այսօր, հաշվի առնելով երկրում անցումային արդարադատության, մասնավորապես, վեթինգի իրականացմանն առնչվող ակտիվ հանրային քննարկումները՝ «ԼՈՒՅՍ» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամը նախաձեռնել է մասնագիտական քննարկում այս թեմայի առնչությամբ։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
2019թ. հունիսի 9-ին Հայաստանում տեղի ունեցան ՏԻՄ մարմինների ընտրություններ, որոնք հավաստեցին Հայաստանյան նոր իշխանության պատրաստակամությունը կառուցելու քաղաքական մենաշնորհներից զերծ ժողովրդավարական պետություն:
Հայ-ռուսական հարաբերությունները կայուն զարգանում են, շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա, կրում ռազմավարական դաշնակցության բնույթ, նաև հարմարվում են նոր իրականությանն ու նոր պահանջներին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Հունիսի 11–ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Փարվիզ Հաշիմ Օղլու Զեյնալովը (Pərviz Həşim oğlu Zeynalov) Աղջաբեդի շրջանի զորամասերից մեկում ինքնասպանություն է գործել։
Թուրքիայի Մուղլա նահանգի Յաթաղան շրջանում հանրապետական դատախազությունը հերթական հետաքննությունն է սկսել՝ «հանրապետության նախագահին վիրավորելու» հիմքով։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ դռնբաց դատական կարգով քննվում էր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքը։
Չինաստանի Գուանդունի նահանգում առնվազն յոթ մարդ է զոհվել հորդառատ անձրեւների առաջացրած հեղեղումների հետեւանքով, եւս մի բնակիչ անհայտ կորած է համարվում:
Ղազախստանի իրավապահ մարմինները հունիսի 9-ին եւ 10-ին շուրջ 700 մարդու են բերման ենթարկել չարտոնված ակցիաներին մասնակցելու համար:
Վրաստանը հաջողությամբ կավարտի ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցելու իր ճանապարհը, չնայած այն բանին, որ դաշինքին անդամակցելու կոնկրետ ծրագիր չկա:
Դանիայի խորհրդարանի խոսնակ Պիա Կյորսգորը թողնում է պաշտոնը հունիսի 5-ի ընտրություններում իր կուսակցության եւ աջ կենպրոնամետ դաշինքի պարտությունից հետո:
Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է. «Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ոչ քննիչ հանձնաժողով և ոչ էլ ժամանակավոր հանձնաժողով չի կարող ձևավորվել. «Պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել ՄԻԱՅՆ Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով» (Սահմանադրության 108-րդ հոդվածի 4-րդ մաս) …»:
Երկու մարդ է զոհվել, եւս մեկի որոնումները շարունակվում են Մախաչկալայի նավահանգստում լցանավի վրա տեղի ունեցած պայթյունից հետո:
Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ բանակցություններ սկսել իրանական խնդրի շուրջ:
Մամուլն օրերս գրեց, որ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ստեփան Ս.-ի նկատմամբ, որը դեռ 2001թ.-ին նախապատրաստել է ՀՀ պետական գործչի սպանություն` այդ նպատակով ստեղծված խմբի անդամների հետ ձեռք բերելով պայթուցիկ նյութեր և սարքեր:
Միգրանտների փոխադրող նավ է խորտակվել հունական Լեսբոս կղզու մոտ, զոհվել է վեց մարդ:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Մովսես Աբելյանին նշանակել է Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանսների կառավարման հարցերով Գլխավոր քարտուղարի տեղակալ:
ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի «Լյուկ» ռազմաօդային բազայում ուսուցում անցնող թուրք օդաչուներին արգելել են թռիչքներ կատարել F-35 կործանիչ-ռմբակոծիչներով:
Հայաստանի վերջին` երրորդ հակակոռուպցիոն ռազմավարության գործողության ժամկետն ավարտվել է: