Զելենսկին դիմել է Աբրամովիչին՝ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Պուտինին ուղերձ փոխանցելու համար․ Financial Times
Պարբերականի աղբյուրները պնդում են, որ ռուս գործարարը, ով մայիսին Զելենսկու հրավերով այցելել էր Կիև, Ռոման Աբրամովիչն է եղել։ Ուկրաինայի նախագահը, ըստ ամենայնի, խնդրել է միլիարդատիրոջը Վլադիմիր Պուտինին փոխանցել, որ ինքը պատրաստ է հանդիպման։
«Նա միակ ռուսն է, ում պատրաստ են հանդուրժել [Ուկրաինայում]»,- Աբրամովիչի մասին ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը։
Գործարարին մոտ կանգնած աղբյուրը պատմել է, որ միլիարդատիրոջ կարծիքով՝ Զելենսկին «մտածում է, թե առաջնորդների հանդիպման ժամանակ կարող է ամեն ինչ լուծել սեփական խարիզմայի կախարդանքի օգնությամբ»։ Պարբերականի զրուցակցի խոսքով՝ Աբրամովիչը Զելենսկու նման մոտեցումը համեմատում է ԿՎՆ-ի (ՈՒՀԱ) «նավապետների մրցույթի» հետ։
Կրեմլը և Աբրամովիչի մամուլի քարտուղարը FT-ի մեկնաբանությունների հարցումներին օպերատիվ պատասխաններ չեն տվել։

