Բաժիններ՝

Երկու երկրաշարժ է տեղի ունեցել Ախալցխայի մերձակայքում

3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Սամցխե Ջավախքի տարածաշրջանի Ախալցխա քաղաքից 17 կիլոմետր հեռավորության վրա՝ Ացկուրի գյուղի մերձակայքում: Այդ մասին ասված է հանրապետության Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 12:44-ին:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 13 կիլոմետր խորության վրա: Կրկնական ցնցումներ են գրանցվել մեկ րոպե անց: Այս անգամ մագնիտուդը կազմել է 3,3:
Ավերածությունների ու տուժածների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930