«Պաշտպանական կողմը Քոչարյանի գործն արհեստականորեն ձգձգելու խնդիր չունի». Օրբելյան

Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ Դատախազության ներկայացրած երկու բողոքների մակագրումը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին տեղի է ունեցել խախտումներով, ուստի դատավորի ինքնաբացարկի մասով ներկայացրել են միջնորդություն։

Ինչ վերաբերում է պնդումներին, թե Քոչարյանի պաշտպանական կողմը ցանկանում է արհեստականորեն ձգձգել գործի քննությունը, փաստաբանը նկատեց՝ նման խնդիր չունեն։

«Մեզ անհրաժեշտ է, որպեսզի գործը հնարավորինս արագ քննվի՝ պահպանելով պաշտպանական կողմի պաշտպանվելու իրավունքը։ Երբ մենք դատարանից խնդրում էինք ժամանակ, ցանկանում էինք օբյեկտիվորեն ծանոթանալ գործի նյութերին, գործն արհեստական երկարացնելու խնդիր չունենք»,- ասաց փաստաբանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս