«Ես կուսակցական պատկանելություն չունեմ, կարող եմ ունենալ որոշ համակրանքներ մարդկանց և քաղաքական տեսակետների նկատմամբ»

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում ընտրված ռեժիսոր Արա Շիրինյանը, արձագանքելով քննադատություններին, որ իր անունը կապվում է իշխող, Նիկոլ Փաշինյանի գլխավորած  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, և հիմա էլ Հանրային հեռուստաընկերությունը դառնալու է այս իշխանությանը սպասարկող, պատասխանել է.

«Ես կուսակցական պատկանելություն չունեմ, կարող եմ ունենալ որոշ համակրանքներ մարդկանց և քաղաքական տեսակետների նկատմամբ։ Իսկ որ Հանրային հեռուստաընկերությունն առաջին հերթին պետք է ծառայի հանրության շահին, այո՛, այդպես է: Ամեն ինչ անելու եմ այդ նպատակին հասնելու համար»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930