
«Փաստորեն ես ճիշտ էի, իսկ Նիկոլը սխալ. ոչ մի գաղտնի փաստաթուղթ գոյություն չունի». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Փաստորեն ես ճիշտ էի, իսկ Նիկոլը սխալ. ոչ մի գաղտնի փաստաթուղթ գոյություն չունի։
Կառավարությունը հրաժարվում է տրամադրել և հրապարակել Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգի կաթվածահար վիճակի և ձախողված լինելու մասին Նիկոլ Փաշինյանի կողմից գաղտնազերծված փաստաթուղթը՝ հիմնավորելով այն գաղտնիությամբ։
Ախր հիմա ոնց չասես, իյա իրո՞ք։
Երկաթյա, բայց իրականում թավշյա տրամաբանությամբ, փաստաթղթի անունն ու բովանդակությունը հրապարակվում է վարչապետի կողմից, իսկ փաստաթուղթը մնում է գաղտնի։
Պարոն Փաշինյան, վերջապես, գոնե մեկ անգամ, համարձակություն գտեք Ձեր մեջ և մեր քաղաքացիներին խոստովանեք, որ ստել եք, հորինել եք, այդպիսի գաղտնի զեկույց գոյություն չունի։
Իսկ եթե, ինչպես դուք եք պնդում, Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգը փաստացի ձախողված է և գտնվում է կաթվածահար վիճակում, ապա դրա համար գոյություն ունի միայն մեկ պատասխանատու անձ և այդ անձը Դուք եք»: