«Երբ պետությունն ունակ չէ կայացնել թեկուզ ծանր որոշում, այն դադարում է գոյություն ունենալ». Արմեն Փամբուխչյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թեպետ գրառումս հրապարակային է, բայց վերաբերվում է մեր պայքարի այն ընկերներին, որոնց հետ ճանապարհ ենք անցել, տարատեսակ իրավիճակներ ենք հաղթահարել և ոչ միշտ ենք համաձայն եղել մեթոդների հարցում, բայց նպատակները եղել են նույնը:
Ամուլսարի թեման իրենից ենթադրում էր ցանկացած վերադասավորում՝ հաշվի առնելով խնդրի հարցի կարգավորման մեր մոտեցումը, այն է՝ եզրակացության վերջնական բովանդակությունը:
Հիմա ստացվել է այնպես, որ մեր ընկերների մի մասին դեռ շարունաում է մտահոգել այնտեղի գրվածը, մյուս մասին՝ բավարարել, ընդ որում՝ քաջ գիտակցելով բացասական կողմերը:
Եվ աստեղ գալիս է երկընտրանքը, որի մի կողմում արժեքային քեզ մոտ համակարգն է, ի դեմս քո պայքարի ընկերների, մյուս մասում՝ որպես պետություն քո դիրքորոշումը հայտնելու ծանր բեռը:
Իհարկե, այդ հայտնած որոշումը չի կարող բավարարել շատերի զգացմունքներն ու ցանկությունները, գուցեև սկզբունքները, բայց մի հստակ քաղաքական գրված օրենք կա, երբ պետությունն ունակ չէ կայացնել թեկուզ ծանր որոշում, այն դադարում է գոյություն ունենալ:
Թեպետ գրառումս հրապարակային է, բայց վերաբերվում է մեր պայքարի այն ընկերներին, որոնց հետ ճանապարհ ենք անցել, տարատեսակ…
Gepostet von Armen Pambukhchyan am Dienstag, 20. August 2019