Բաժիններ՝

Գյուլը և Դավութօղլուն անհանգստացած են Թուրքիայի իշխանությունների որոշումից

Թուրքիայում  շարունակում է մեծ աղմուկ հանել Վանի, Մարդինի և Դիարբեքիրի քաղաքապետների պաշտոնանկությունը։ Թեմային արձագանքել են նաև Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը և  նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Գյուլը, դատապարտելով տեղի ունեցածը, Twitter-ում  գրել է.

«Նոր ընտրված քաղաքապետներին պաշտոններից հեռացնելը ժողովրդավարության տեսանկյունից ճիշտ չէ»։

Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուն էլ իր տեսակետն է հայտնել Twitter-ում՝  նշելով. «Ոչ վաղ անցյալում Վանի, Մարդինի և Դիարբեքիրի ընտրված քաղաքապետներին վարչական լծակների կիրառմամբ պաշտոնից ազատելը հակասում է ժողովրդավարության ոգուն»: Ըստ նրա՝ ընտրության ճանապարհով եկողներից ընտրությունով բաժանվելը պետք է լինի սկզբունքի հարց:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին պաշտոնից  հեռացվել են Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըն, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչեն և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թուրքը։ Նրանք մեղադրվում են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչության օգտին քարոզչություն կատարելու մեջ։ Քաղաքապետների պաշտոնանկությունը քննադատել են Թուրքիայի ընդդիամադիր կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ հայ պատգամավոր Կարո Փայլանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031