
«ՀՀԿ-ն որևէ խոչընդոտ չի հանդիսանա թեկնածուի համար և քվորում կապահովի». Վահրամ Բաղդասարյան

«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո քիչ առաջ ԱԺ Հայաստանի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե ինչի մասին են իրենք զրուցել Նիկոլ Փաշինյանի հետ:
«Այսօր Նիկոլ Փաշինյանը խնդրեց սուրճ խմենք իրար հետ: Ես բառացիորեն նրան ասել եմ՝ եթե ԱԺ երեք խմբակցություններն ունեն միասնական թեկնածու, մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա թեկնածուին, որին կանվանեն ժողովրդի թեկնածու»,-հայտարարեց Վ. Բաղդասարյանը:
Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն՝ քվորում կապահովե՞ք՝ Վ. Բաղդասարյանը պատասխանեց` այո, կապահովեն:
«Մենք նաև կոչ ենք արել, առաջարկել ենք, որ ժողովրդի հանգիստը չխանագարվի, դադարեցվեն այս ճանապարհների փակումները, միտինգները, սա է եղել մեր պայմանավորվածությունը»,- նշեց ՀՀԿ ղեկավարը: